Հասարակական13:58, 30 Հուլիս 2014
FEMEN-ը միացել է «բարձրաձայն ծիծաղող» թուրք կանանց

Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի այն հայտարարությունը, թե «կանայք պետք է բարձրաձայն չծիծաղեն» առաջացրել է ոչ միայն թուրք կանանց այլ նաև «FEMEN» ակտիվիստուհիների զայրույթը:
«FEMEN-Turkey»-ին թվիթերյան իր էջում հրապարակել է հետևյալ լուսանկարը և գրել. «Ցավում ենք Բյուլենթ Առընչ, բայց հեռուստատեսությամբ ձեր այդ լացակումած վիճակը տեսնելով` չեն կարող լիաթոք չծիծաղել»
:

:

Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչը Բուրսայի նահանգապետարանի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ, հանդես գալով ելույթով, «բարոյականության դասեր» է կարդացել:
Նա ասել է, որ իր երկրում տղամարդիկ չպետք է կնամոլ լինեն, ու պետք է հավատարիմ լինեն իրենց կանանց, իսկ կանայք պետք է պարկեշտ լինեն, օրինակ`հասարակության մեջ բարձրաձայն չծիծաղեն:
Փոխվարչապետի այս հայտարարությունը առաջացրել է հասարակությանդժգոհությունը: Մասնավորապես, սոցցանցերում թուրք կանայք անցկացնում են յուրօրինակբողոքի ակցիա: Նրանք հրապարակում են իրենց լուսանկարները, որոնցում լիաթոք ծիծաղում են:
Ermenihaber.am
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |