Հասարակական11:32, 30 Հուլիս 2014
Թուրքական ռեստորան Բելգիայում. «Շների մուտքը թույլատրվում է, իսկ հրեաներինը` ոչ»

Բելգիայում թուրքական ռեստորանի սեփականատերը, ռեստորանի
մուտքին փակցրել է մի ցուցանակ, որի վրա գրված է «Շների մուտքը թույլատրվում է,
իսկ հրեաներինը` ոչ»: Տեղեկացնում է թուրքական «Օzgurgaste.com» լրատվական կայքը :
Ցուցանակը մեծ աղմուկ է առաջացրել երկրում: Հակասեմիտականության դեմ պաքարող
բելգիական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ` ասելով, որ իրենց
պատրաստվում են այս հարցը իրավական դաշտ տեղափոխել: Այս կազմակերպությունների
ներկայացուցիչները նշում են , որ թուրքերի այս վերաբերմունքը հրեաների նկատմամբ
վարչապետ Էրդողանի վարած քաղաքականության արդյունքն է: Նրանք գտնում են, որ
Էրդողանը Թուրքիան վերածել է հակասեմիտական երկրի:
Վերոնշյալ
կազմակերպությունների հայտարարության մեջ նշվում է, որ այն դեպքում, երբ
նացիստներն ասում էին «Հրեաների և շների մուտքն արգելվում է»` հրեաներին
հավասարեցնելով շներին, ապա ներկայումս թուրքերը հրեաներին շներից ցածր են դասում`
ասելով «Շների մուտքը թույլատրվում է, իսկ
հրեաներինը` ոչ»:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |