• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:33
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական08:32, 31 Հուլիս 2014

Թուրքիայի կառավարությունը Սանասարյան վարժարանի շենքը չի վերադարձնում

Թուրքիայի կառավարությունը Սանասարյան վարժարանի շենքը  չի վերադարձնում

Թուրքիայի իշխանություները չեն պատրաստվում Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող Սանասարյան վարժարանի շենքը վերադարձնել Պոլսի հայոց պատրիարքությանը:


Ինչպես տեղեկացնում է թուրքական «Գազեթեփորթ» լրատվական կայքը, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտնել է, որ շենքի վերադարձման հարցն  այժմ  օրակարգում չէ: Արընչը, պատասխանելով ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» անդամ Սեզգին Թանըրքըլու գրավոր հարցմանը, նշել էր, որ  Հիմնադրամների գլխավոր վարչությունն այդ  հարցով աշխատանքներ չի իրականացնում:

Շենքի վերադարձման հարցը կրկին ուշադրության կենտրում էր հայտնվել, երբ Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խաբեության զոհ էր դարձել: Վերջինս շենքի վերադարձման հարցով դիմել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Հանդիպումից հետո օրեր անց պատրիարքարան էր եկել մի անձ և, ներկայանալով որպես կառավարության անշարժ գույքի հարցերով տեսուչ, Աթեշյանին ստորագրել էր տվել մի քանի կեղծ փաստաթղթեր, իբրև թե շենքի վերադարձման հետ կապված: Նա Աթեշյանից վերցրել էր 6000 թուրքական լիրա և անհետացել: Այժմ կասկածյալը հայտնաբերվել է, նրան սպառում է 7 տարվա ազատազրկում:


Տեղեկացնենք, որ
Սանասարյան վարժարանը կառուցվել է 1895 թվականին Մկրտիչ աղա Սանասարյանի պատվերով և ճարտարապետ Հովսեփ Ազնավուրի կողմից: Պատմական այդ շինությունը հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին և շահագործվել որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք: Հետագայում այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ այն դատարկ է:  Հիմնադրամների գլխավոր վարչությունը կադաստրում անշարժ գույքն ապօրինի կերպով է գրանցել  որպես սեփականություն: Շենքը, որի պատկանելության հարցը երկար ժամանակ վիճարկվում էր դատարանում, այժմ գտնվում է Հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության տակ: 2013-ի հուլիսի 18-ին Սանասարյանների շենքը նշյալ վարչության կողմից վարձակալության հանձնելու նպատակով հանվել է աճուրդի:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}