• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:17, 31 Հուլիս 2014

Սենան Փորթերոն. «Թուրքիայում դեռևս հնարավոր չէ հայ լինել»

Սենան Փորթերոն. «Թուրքիայում դեռևս հնարավոր չէ հայ լինել»

Թուրքական ծագմամբ գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընը, ում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը այս տարի ներկայացվելու է Վենետիկի կինոփառատոնում,  հայտնել է, որ ցանկացել է «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մասին ֆիլմ նկարահանել: Նա անգամ ֆիլմի սցենար է գրել, սակայն ոչ մի թուրք դերասանի չի կարողացել  համոզել հանդես գալ Դինքի կերպարում: Որպես դերից հրաժարվելու պատճառ մատնանշվել է բավականին համարձակ սցենարը:

Թուրքական «Ռադիքալ» լրատվական կայքի բլոգում Սենան Փորթերոնն անդրադարձել է թեմային՝ նշելով, որ Աքընի խոսքերն իր մեջ բազմաթիվ հարցեր են առաջացրել, որոնց պատասխանները ինքն էլ չգիտի:

Արդյո՞ք խնդիրը սցենարի մեջ է, թե՞ մարդիկ Հրանտի անվամբ  արվեստի գործ չեն ուզում ստեղծել: Կամ թե այս երկրի պատվարժան լրագրողներից մեկին՝ Հրանտ Դինքին հիշատակելուց,  նրա պատվին որևէ արվեստի գործ ստեղծելուց ավելի արժեքավոր ի՞նչ կարող է լինել: Փորթերոնը փորձում է նաև հարցը հասարակական կարծիքի տեսանկյունից դիտարկել՝ գուցե Հրանտի դերակատարը հայրենիքի դավաճան հռչակվե՞ր: Իսկ եթե այդպես է, արդյո՞ք արվեստը վախենալով արվող գործ է, և ինչը՞ կարող է ավելի ամոթալի լինել, քան  այն արվեստը, որը գտնվում է և՛ հասարակական, և քաղաքական ճնշման տակ: 

Բլոգերը այս ամենից հետևյալ եզրակացությունն է անում. «Այստեղ կարևոր մեկ այլ խնդիր կա: Թուրքիայում դեռևս հնարավոր չէ հայ լինել: Հայ ասելը դեռևս հայհոյանք է համարվում: Այո՛, գլխումս շատ հարցեր կան: Բայց ես մի բան գիտեմ. քանի դեռ այլատյաց մտածելակերպը և խտրականությունը գոյություն ունեն, այս երկրում ոչ նորմալ արվեստ կարարվի, ոչ էլ Հրանտ Դինքի դերակատար կգտնվի»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}