Հասարակական11:18, 04 Օգոստոս 2014
Թուրանիստները սպառնացել են Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորին

«Պանթյուրքիստ թուրանիստների միություն» կոչվող
հայատյաց կազմակերպությանը պատկանող «Ötüken» ամսագրի թվիթերյան
էջում սպառնալից գրառում է կատարվել` հասցեագրված հայկական «Ակոս» շաբաթաթերթի և
թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընին:
Նշենք, որ վերջինս Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ է նկարահանել («Հատում»), իսկ «Ակոս»-ը լուսաբանել է այդ թեման: Ֆիլմը ներկայացնում է ցեղասպանության ժամանակ հրաշքով փրկված մի հայ մարդու պատմությունը, ով փնտրում է իր երկու աղջիկներին: Հարցազրույցի ժամանակ ռեժիսորը կարծիք էր հայտնել, որ Թուրքիայի հասարակությունը պատրաստ է դիտել նման ֆիլմ և հուսացել, որ ֆիլմը կցուցադրվի Թուրքիայում:
Այս ամենից հետո վերոնշյալ կազմակերպությունը սպառնացել է «Ակոս»-ին և թուրք ռեժիսորին:
«Այդ ֆիլմը չի ցուցադրվելու Թուրքիայի և ոչ մի կինոթատրոնում: Մենք` ճերմակ գլխարկավորներս հետևում ենք զարգացումներին: Դե փորձվեք»,- ասված է թվիթերյան գրառման մեջ: Թուրանիստները ռեժիսոր Աքընին մեղադրել են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ մերձ կապերի մեջ:
Այս մասին տեղեկացնող թուրքական «Հաբերբանդ» կայքը հիշեցնում է, որ «Ակոս»-ի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքին 2007-ի հունվարի 19-ին փողոցում հրազենով սպանած Օգյուն Սամասթը սպիտակ գլխարկ էր կրում գլխին: Թուրանիստներն իրենց գրառման մեջ նշելով «մենք` սպիտակ գլխարկավորներս» արտահայտությունը ակնհայտորեն ուղերձ են հղում Դինքի սպանությանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |