• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:07, 06 Օգոստոս 2014

Էրդողան. «Ինձ շատ են վիրավորել, կներեք, բայց նույնիսկ հայ են ասել»

Էրդողան. «Ինձ շատ են վիրավորել, կներեք, բայց նույնիսկ հայ են ասել»

Թուրքիայի Հանրապետության վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով «Խոսում են թեկնածուները» հեռուստահաղոդմանը, խոսել է իր էթնիկ ծագման վերաբերյալ շրջանառվող տարբեր խոսակցություններին: Էրդողանը նախ հիշեցրել է մի հանրահավաքի ժամանակ ժողովրդահանրապետականների առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին և նախագահի մյուս թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հասցեին հնչեցրած իր խոսքերը:

«Քըլըչդարօղլու, դու ալևի ես, ես սուննի: Դրա մասին խոսիր: Դեմիրթաշ, դու էլ զազա ես: Մի վախեցիր խոսել այդ մասին»: Այնուհետև Էրդողանն անդրադարձել իր ազգային պատկանելության թեմային:

«Կամ երևացեք այնպես, ինչպես կաք, կամ եղեք այնպես, ինչպես երևում եք: Իմ մասին ինչեր ասեք, որ չեն ասել, ինձ շատ են վիրավորել, ինձ վրացի են ասել, դեռ ավելի վատ, կներեք բայց նույնիսկ հայ են ասել: Բայց ասեմ` ես հորիցս և մորիցս իմացել եմ, որ ես թուրք եմ: Իզուր ամեն մեկն իր ուզած կողմն է քաշում թեման», -ասել է Էրդողանը:

Ընդդիմադիր «Դեմոկրատ հաբեր» կայքն Էրդողանի արտահայտման այդպիսի ձևը բնութագրել է որպես հայերի դեմ ուղղված ատելության դրսևորում: Իսկ «Հաբերահվալ» կայքը հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ էլ էր Էրդողանն անդրադարձել էր ծագման մասին խոսակցություններին դարձյալ NTV-ի եթերից: «Ընտրություններին ընդառաջ» հեռուստահաղորդման ժամանակ իրեն ուղղված հարցին պատասխանելիս Էրդողանը նշել էր, որ իր և նախագահ Աբդուլլահ Գյուլի մասին բազմաթիվ գրքեր կան:

«Այդ գրքերում էլ տեղ չմնաց, որ գրվի մեր արմատների հրեական, հայկական  կամ ներեցեք հունական լինելու մասին»:

Ժամանակին Էրդողանի այս խոսքերը խիստ քննադատության թիրախ դարձան սոցմեդիայում` մասնավորապես Twitter միկրոբլոգում: Էրդողանին քննադատող օգտատերերը շեշտում էին այն միտքը, որ այլ ազգին պատկանելը ոչ մի վատ բան չի նշանակում:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}