Հասարակական07:29, 07 Օգոստոս 2014
Էրդողանը խստացնում է ռասիստական հռետորաբանությունը. ծաղրանկար

Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախընտրական
քարոզարշավի ընթացքում ավելի է հաճախակիացրել խտրականության հռետորաբանությունը:
Նման դիտարկում է հրապարակել թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքը:
Իր մրցակիցներից մեկին անվանելով` դու ալևի ես, մյուսին` դու զազա ես, Էրդողանն արդեն դարձել էր քննադատությունների թիրախ: Հանրային դժգոհության ալիքը դեռ չէր անցել, երբ Էրդողանը նոր սկանդալային արտահայտություն արեց, այն էլ` հեռուստատեսության ուղիղ եթերից: NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» հաղորդման ժամանակ Էրդողանն ասել էր, թե իր հասցեին շատ տգեղ բաներ են ասել, վրացի են անվանել և էլ ավելի վատ բան էլ են ասել:
«Ներեցեք, բայց ինձ նույնիսկ հայ են անվանել»,- նշել էր Էրդողանը:
Հայերի հանդեպ նման վիրավորական ու ռասիստական վերաբերմունքի դրևսորումը տեղիք է տվել Էրդողանին հասցեագրված խիստ քննադատությունների: Նրա այդ հայտարարությունը դատապարտել են ընդդիմադիր գործիչները, բլոգերները, լրագրողական հանրության ներկայացուցիչները: Թեմային անդրադարձել է նաև թուրք անվանի ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին:
Ծաղրանկարի գրությունը`
Հրեայի վիժվածք... Դու ալևի ես, դու զազա ես... Ներեցեք, բայց ինձ ավելի վատն էլ
են ասել, հայ են անվանել...
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |