• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:09
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:27, 07 Օգոստոս 2014

Թուրքական թերթի շապիկը` նվիրված Էրդողանին. «Շատ ներողություն, ֆաշիստ»

Թուրքական թերթի շապիկը` նվիրված Էրդողանին. «Շատ ներողություն, ֆաշիստ»

Թուրքիայի վարչապետ և  նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքերը՝ «Ներողություն, ինձ անգամ հայ են անվանել»,  հասարակական լայն արձագանք են ստացել:

Լրագրողները, բլոգերներն անկախ  ազգային և կրոնական պատկանելիության քննադատեցին Էրդողանին, հնչեցին նաև ներողություն խնդրելու կոչեր:

Թուրքահայ մտավորականներն էլ հանդես եկան հայտարարությամբ՝ Էրդողանին խորհուրդ տալով զբաղվել իր գործերով և իրենց թիրախ չդարձնել:

Էրդողանի հայտարարությունը պատեհ առիթ դարձավ ընդդիմադիրների՝ հատկապես «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչների համար, որպեսզի նախագահական ընտրություններից առաջ սևացնեն հաղթողի հիմնական թեկանածուին:

Ուշագրավ է, որ տարիներ շարունակ հայերին հալածած, «հայ» բառը հայհոյանք, վիրավորանք համարող ազգայնականներն են արդեն պաշտպանում հայերին: Սակայն ինչեր ասես, որ չես անի քաղաքական շահերի համար այն էլ նախագահական ընտրություններից առաջ:

Ընդդիմադիրներն անգամ պատրաստվում են դատարան դիմել այլատյացություն սերմանելու փաստարկով Էրդողանին պատասխանատվության ենթարկելու համար:
Մինչդեռ շարունակվում են  Էրդողանին և նրա խոսքերը որակավորող, մեկնաբանող  հրապարակումները, մեղադրանքները և ներողության կոչերը, «Ակոս» թերթն Էրդողանին ներելու ծանր բեռը թողնում է Ալլահին, իսկ  «Բիրգյուն» թերթը լույս է տեսել Թուրքիայի վարչապետին լավագույնս
բնութագրող շապիկով՝ «Շատ ներողություն, ֆաշիստ»:




Անահիտ Վեզիրյան

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}