Հասարակական07:06, 08 Օգոստոս 2014
Էրդողանի և հաղորդավար Հաքսևերի ռասիմզը ծաղրանկարում
2014-ի օգոստոսի 5-ին հեռուստաեթերով հայության հասցեին վիրավորական
արտահայտություն արած Թուրքիայի վարչապետ և նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ
Էրդողանը շարունակում է քննադատությունների ենթարկվել:
Հիշեցնենք, որ NTV հեռուստաալիքի ուղիղ եթերում, հաղորդավար Օղուզ Հաքսևերի հետ զրույցի ընթացքում Էրդողանը մասնավորապես ասել էր. «Ինձ անվանել են վրացի: Կներեք, բայց ավելի վատ բան էլ են ասել, ինձ հայ են անվանել»:
Նմանօրինակ ռասիստական հայտարարության համար Թուրքիայում դատապարտում են ոչ միայն Էրդողանին, այլ նաև նրա խայտառակ խոսքերը հանդուրժած հաղորդավարին, ով չի միջամտել, պարզաբանում չի խնդրել: Հաքսևերի անբարեխիղճ մասնագիտական պահվածքը ծանր քննադատությունների է արժանանում հատկապես սոցիալական ցանցերում:
Թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականի ծաղրանկարիչ Մուսա Քարթն անդրադարձել է այդ թեմային և իր արվեստի միջոցով ծաղրի առարկա դարձրել ռասիստական պահվածք դրսևորած Էրդողանին և նրա դիմաց նստած հաղորդավարին:
Ծաղրանկարներում Էրդողանը միտք է անում. «Կներեք, ինձ հայ են ասում», իսկ հաղորդավարը` «Կներեք, բայց ինձ էլ լրագրող են ասում»:

Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |