Հասարակական08:18, 20 Օգոստոս 2014
Դիրաբեքիրում արձանի ապամոնտաժումը` Ստամբուլում բողոքի ցույցերի պատճառ

Նախօրեին Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթը գյուղում քուրդ առաջնորդի արձանի ապամոնտաժումը դժգոհություն ալիք է
առաջացրել նաև Ստամբուլում:
Ստամբուլի Օքմեյդան, Բեյօղլու, Քադըքյոյ և Սուլթանգազի թաղամասերում ոստիկանների և
ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել. փողոցները վերածվել են մարտադաշտի: Հայտնում
է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը: Ոստիկանները ցուցարարներին ցրելու համար
կիրառել են արցունքաբեր գազ, ինչին ի պատասխան ցուցարաները իրավապահների վրա նետել
են մոլոտվյան կոկտեյլներ: Բախումների ընթացքում մեկ հոգի վիրավորվել է:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Լիջե գավառի Յոլաչթը գյուղում թուրքական ուժերի և ՔԲԿ-ական (Քուրդիստանի բանվորական կուսակցություն-PKK) զինյալների միջև տեղի ունեցած բախման հետևանքով զոհված ՔԲԿ-ականների համար կառուցվել էր գերեզմանատուն, որտեղ էլ օրեր առաջ տեղադրվել էր զինյալների առաջին հրամանատար Մահսում Քորքմազի արձանը: Սակայն Քորքմազի արձանի տեղադրման գործով թուրքական դատարանը հետաքննություն էր սկսել՝ որոշելով ապամոնտաժել արձանը: Արձանի ապամոնտաժումը Դիարբեքիրում
քուրդ բնակչության և ոստիկանության միջև բախումների պատճառ էր դարձել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |