• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:35, 21 Օգոստոս 2014

Թուրքերը ցանկանում են Երևանի Կապույտ մզկիթում նամազ անել

Թուրքերը ցանկանում են Երևանի Կապույտ մզկիթում նամազ անել

Թուրքիայում Իգդիրի Հ/Կ-ները դիմել են երկրի արտաքին գործերի նախարարություն` ասելով, որ ցանկանում են Երևանում գտնվող կապույտ մզկիթում ուրբաթօրյա նամազ անել: Նրանք դիմել են արտգործնախարարություն` թույլտվություն ստանալու, ինչպես նաև պահանջելով, որ վերջինս նախաձեռնությունը իրականացնելու համար Հայաստանից անվտանագության երաշխիք ստանա: Հայտնում է թուրքական «gundemelazig» լրատվական կայքը:

Նախաձեռնության կազմակերպիչը այսպես կոչված հ
այկական անհիմն պնդումների դեմ միավորում (ASIMDER)  կազմակերպությունն է:

Կազմակերպության նախագահ Գյոքսել Գյուլբեյը ասել, է թե «այն դեպքում, երբ թուրքական կողմը երկու երկրների միջև երկխոսության հաստատման համար ջանքեր է գործադրում, Հայաստանը այս հարցում ոչ մի քայլ չի անում, ուստի սա լավ առիթ է Հայաստանի համար` բացը լրացնելու»:

Գյուլբեյը ասել, է, որ Թուրքիայի հայկական համայնքը ազատ և անվտանգ միջավայրում իրականացնում են իրենց կրանական ծիսակատարությունները և իրենք էլ ցանկանում են նույնը Երևանում անել:

Ի դեպ իր խոսքում Գյուլբեյը պնդել է թե իբր «Երևանը իրենց պատմական հայրենիքն է, որտեղից իրենց նախնիները բռնի տեղահանվել են»:Նրանք ցանկանում են նախաձեռնությունը իրականցնել սույն թվականի սեպտեմբերի 5-ին:

Նշենք, որ Իգդիրում գործող «ASIMDER) կազմակերպությունը հայտնի է իր հակահայկական գործունեությամբ:
Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորումը ստացվում է Ադրբեջանից:

Ermenihaber.am



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}