• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 13:34
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական15:46, 29 Օգոստոս 2014

Հայկական ֆիլմի պատճառով «Թուրքական ավիաուղիները» հրաժարվել է հովանավորել կինոփառատոնը

Հայկական ֆիլմի պատճառով «Թուրքական ավիաուղիները» հրաժարվել է հովանավորել կինոփառատոնը

Կոսովոյի Փրիզրեն քաղաքում օգոստոսի 24-ին  ավարտվել է «Դոկուֆեստ»  փաստագրական ֆիլմերի 13-րդ փառատոնը: Թուրքական ավիաուղիները, որը պետք է լիներ փառատոնի հովանավորներից մեկը, փառատոնի մեկնարկից մեկ շաբաթ առաջ հրաժարվել էր հովանավորել այն:

«Ագոս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ լուրեր են տարածվել, թե թուրքական ավիաուղիների համար հովանվորությունից հրաժարվելու պատճառ էր դարձել փառատոնի շրջանակներում «Հայաստանյան հեռանկարներ» բաժնում ներկայացված ֆիլմերից մեկը: Ընդհանուր թվով 8 հայկական ֆիլմերի մեջ են եղել  Նիգոլ Բեզջյանի «Կոշիկներս թողել եմ Ստամբուլում» ֆիլմը, որն անդրադառնում է  Հայոց ցեղասպանությանը,  և Ղարաբաղի մասին պատմող Վարդան Հովհաննիսյանի «Պատերազմի և խաղաղության մեջ գտնվող մարդկանց պատմությունը» ֆիլմը:

«Ագոսի» թղթակից Լորա Սարին փորձել էր փառատոնի տնօրեններից մեկից` Էրոլ Բիլիբանիից ճշտել, թե հատկապես, որ ֆիլմի պատճառով է թուրքական ընկերությունը հրաժարվել հովանավոր լինելուց: Սակայն, ինչպես նշել է Էրոլ Բիլիբանին, թուրքական ավիաուղիների որոշումը պայմանավորված է եղել  ոչ թե վերոնշյալ երկու ֆիլմերի ցուցադրությամբ, այլ «Հայի արցունքները» կոչվող ֆիլմով, որն իրականում հայտավորված չի եղել փառատոնի ծրագրում:

Ինչպես հայտնել է Բիլիբանին, այդ  ֆիլմը ոչ միայն չի եղել փառատոնի ծրագրում, այլև իրականում դա ֆիլմ էլ չէ, այլ ինչ որ մեկի պատրաստած 5 րոպեանոց տեսանյութ, որը գտել են «Youtube» կայքում: Պարզ չէ նաև, թե ով է նմանատիպ սխալ տեղեկություն տվել թուրքական ընկերությանը:  Բիլիբանիի կարծիքով այդ տեղեկության աղբյուրը արտգործնախարարությունն է եղել:

«Ագոսի» թղթակիցը պարզաբանում ստանալու համար դիմել է նաև թուրքական ավիաընկերությանը, սակայն պատասխան չի ստացել:

Լորա Սարին հայտնում է նաև, որ արտգործնախարարության կուլիսներում խոսվում է այն մասին, թե այդ տեղեկատվությունը թուրքական ընկերությանն էր հասել Փրիզրենի թուրքական հյուպատոսության միջոցով, ինչպես նաև բավականին նորմալ է համարվում, որ թուրքական ընկերությունը չի հովանավորել այդ փառատոնը, որն ամեն տարի մի քանի հայկական ֆիլմեր է ցուցադրում
:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}