Հասարակական09:41, 01 Սեպտեմբեր 2014
Ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանած թուրք ռեժիսորը սպառնալիքներ է ստանում
Օրերս Վենետիկի ֆիլմի փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` ցեղասպանության մասին պատմող «Հատում» (The cut) ֆիլմի շնորհանդեսը:
Ֆիլմի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում ռեժիսորը ասել է, որ ֆիլմի պատճառով թուրք ազգայնականների կողմից սպառնալիքներ է ստանում:
«Հանուն արվեստի արժի մեռնել: 7-8 տարի ինձ նախապատրաստել եմ նրան, որ ֆիլմը նմանատիպ արձագանքներ կունենա: Արդեն իսկ ստանում եմ սպառնալիքներ, սակայն այդ հարցին լրջություն տալ չեմ ցանկանում», -ասել է թուրք ռեժիսորը:
«Հատում» ֆիլմը պատմում է մի տղամարդու մասին, որը ցեղասպանության տարիներին կորցնում է իր զույգ դուստրերին և տարիներ հետո իմանալով, որ նրանք ողջ են՝ ճանապարհվում է նրանց փնտրելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |