Հասարակական07:38, 08 Սեպտեմբեր 2014
Աղթամար կղզու եկեղեցում 5-րդ անգամ պատարագ է մատուցվել
Երեկ Վանա լճի
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել վերաբացումից հետո 5-րդ
պատարագը:
Այն մատուցվել է
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հանդիսապետությամբ:
Պատարագին մասնակցել
են Ադանայում ԱՄՆ հյուպատոս Ջոն Էսպինոզան, հույն պատրիարք Բարդուղիմեոսը, Ասորի
ուղղափառ եկեղեցու մետրոպոլիտ Յուսուֆ Չեթինը, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ
արևելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանը:
Աթեշյանը պատարագից
հետո շնորհակալություն է հայտնել ներկաներին՝ նշելով, որ այս պատարագը կարելի է համարել պատմական, քանի
որ 925թ-ին եկեղեցու կառուցումից մինչև այսօր հույն պատրիարքներից ոչ մեկը չէր
այցելել սուրբ Խաչ:
Թուրքական
«Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Աթեշյանը կոչ է արել
համատեղ աղոթել աշխարհում խաղաղության համար:
«Այսօր Սիրիայում,
Իրանում, Իրաքում և Գազայում մարդիկ են սպանվում: Սուրբ գրքերից ոչ մեկը չի
թույլատրում կրոնի, դավանանիքի համար մարդ սպանել»,-ասել է Աթեշյանը՝ հավելելով,
որ բոլոր մարդիկ եղբայրներ են և պետք է հրաժարվեն իրար սպանելուց:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |