Հասարակական07:46, 09 Սեպտեմբեր 2014
Թուրքական հեռուստաալիքի եթերում Ազնավուրի երգի հեռարձակումը զայրացրել է թուրք հեռուստադիտողներին
Թուրքական «Հաբերթյուրք»
հեռուսաալիքի եթերում հաղորդավար Մուրադ Բարդաքչըն պատմել է աշխարհահռչակ հայ
շանսոնյե Շառլ Ազնավուրի մասին, այնուհետև հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է
Ազնավուրի տեսահոլովակներից մեկը:
Տեսահոլովակի ցուցադրումից հետո հեռուսահաղորդման ինտերնետային էջում հաղորդավարի
հասցեին վիրավորական մեկնաբանություններ են հնչել, թե ինչպես կարելի է եթերում հայ
երգչի երգ հեռարձակել:
Ինչին ի պատասխան` Բարդաքչըն ասել է. «Հաջորդ շաբաթ ևս 2 հայերեն երգ կլինի
եթերում: Որևէ երգչից կամ երգից վախենալը չի սազում Թուրքիային: Ի՞նչ է մի երգը
կարող է երկի՞ր քանդել: Եթե պետությունը այդքան խղճուկ է, որ մի երգով պիտի քանդվի, ուրեմն թող
քանդվի»:
Հեռուստադիտողների արձագանքից
չափազանց զայրացած հաղորդավարը հաղորդման ավարտից առաջ կարգադրել է մեկ անգամ ևս
հեռարձակել Ազնավորի երգը: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |