Հասարակական08:41, 09 Սեպտեմբեր 2014
Թուրքիայում ցանկանում են ցուցադրել «Արարատ» ֆիլմը
Կանադահայ ռեժիսոր Ատոմ
Էգոյանի՝ Հայոց ցեղասպանության մասին
պատմող «Արարատ» ֆիլմը Թուրքիայի
կինոթատրոններում ցուցադրելու հարցը
կրկին հայտնվել է
օրակարգում: «Արարատը» Թուրքիայում ցուցադրելու իրավունքը
12 տարի առաջ գնել էր «Բելգե
ֆիլմ»
ընկերության սեփականատեր Սաբահաթթին
Չեթինը, սակայն ֆիլմը չէր
ցուցադրվել, քանի որ Չեթինը
վախեցել էր, որ ֆիլմի
ցուցադրումը կվտանգի կինոթատրոնների
սեփականատերերի անվտանգությունը:
«Արարատը» չցուցադրելու պատճառներից
է եղել նաև Հրանտ
Դինքի կարծիքը, թե ֆիլմը
հայ-թուրքական
հարաբերություններում ներդրում
չի ունենա:
Սակայն Չեթինն այժմ կարծում
է,
որ Թուրքիան այլևս հինը
չէ,
և ցանկանում է «Արարատը» կինոթատրոններում ցուցադրել:
Չեթինը տեղեկացրել է, որ
բազմաթիվ կինոթատրոններից ֆիլմը ցուցադրելու առաջարկ
է ստացել, սակայն չի
պարզաբանել, թե երբ ֆիլմը
կբարձրանա մեծ էկրան:
Իսկ ահա թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի «Սպի» ֆիլմը, որը ընդգրկվել
էր Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում, պարզ չէ` կցուցադրվի Թուրքիայում, թե՞
ոչ: Աքընը Վենետիկի կինոփառատոնում ֆիլմի պրիմիերայից առաջ հայտնել էր, որ հոկտեմբերի
վերջին ֆիլմը կներկայացնի թուրք հանդիսատեսին:
Սակայն, ինչպես տեղեկացնում է թուրքական «Հաբեր
թուրք» լրատվական կայքը, դեռևս ոչ մի ընկերություն
ֆիլմը չի գնել: Կինոթատրոնների ղեկավարներն էլ
Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ չեն ցանկանում ցուցադրել:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |