• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:12, 11 Սեպտեմբեր 2014

Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետ. «Այա Սոֆիան եկեղեցի չէ»

Թուրքիայի կրոնական գործերի վարչության պետ. «Այա Սոֆիան եկեղեցի չէ»

Թուրքիայի կառավարությանն առընթեր կրոնական գործերի վարչության ղեկավար, պրոֆեսոր Մեհմեթ Գյորմեզը սխալ է  համարել, որ հայ և հույն համայնքները հոգևորական պաատրաստելու համար ստիպված են նրանց ուղարկել Հունաստան և Հայաստան:

Գյորմեզի կարծիքով  Թուրքիայի համար ճեմարան բացելը ավելի հեշտ է, քան Ղուրանի դասընթացներ կազմակերպելը:

ինչպես տեղեկացնում է թուրքական «Objektif Haber» լրատվական կայքը, Գյորմեզն անդրադարձել է նաև Այա Սոֆիա տաճարը կրոնական ծեսերի համար բացելու հարցին:

Նա նշել է, որ Այա Սոֆիան եկեղեցի չէ, ոչ էլ թանգարան է, այն Մեհմեթ Ֆաթիհ սուլթանի և բոլոր մուսուլմանների տաճարն է: «Այն այս ազգի, այս քաղաքակրթության և պատմության, ինչպես նաև ամբողջ աշխարհի համար շատ կարևոր խորհրդանշական արժեք ունեցող իսլամական տաճար է»,-ընդգծել է կրոնական գործերի վարչության ղեկավարը:

Այա Սոֆիա բյուզանդական կայսրության գլխավոր քրիստոնեական տաճարը և Կոստանդնուպոլսի պատրիարքի նստավայրն է եղել։ Oսմանցի թուրքերի կողմից Բյուզանդիայի մայրաքաղաքի գրավումից հետո ծառայել է որպես մզկիթ, ներկայումս` թանգարան է։ Իր ներկա տեսքով կառուցվել է 532-537թթ. Հուստինիանոս I կայսեր նախաձեռնությամբ ճարտարապետներ Իսիդոր Միլեթացու և Անթիմիոս Թրալացու կողմից:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}