Հասարակական13:47, 11 Սեպտեմբեր 2014
Հայերը Մուշում միություն են ստեղծել

Մուշում հիմնադրվել է «Տարոնի հայերի համերաշխության, սոցիալական և զբոսաշրջային» միությունը:
Ընեկրության բացման արարողությանը մասնակցել են ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամվոր Շերիֆ Էրթուղրուլը, նույն կուսակցության նահանգային ղեկավար Իսմայիլ Ադանուրը, ինչպես նաև արտերկրից ժամանած հայեր և այլ հրավիրյալներ: Այս մասին տեղեկացնում է «Աժանս Մանիսա» լրատվական կայքը:
Ընկերության ղեկավար խորհրդի անդամ Արմեն Գալուստյանը հանդես է եկել բացման խոսքով: Նա նշել է, որ կազմակերպությունը հիմնադրվել է հանուն ժողովուրդների եղբայրության:
«Մուշում հայերի գոյության մասին պատմելու և ժողովուրդների միջև եղբայրությունը ամրապնդելու նպատակով ենք այս միությունը ստեղծել: Այլ նպատակ չենք հետապնդում»,- հայնտել է Արմեն Գալուստյանը
Նա, նշելով որ հայ բառը Թուրքիայում հայհոյանք է ընկալվում, ասել է որ նպատակ ունեն այդ մտածելակերպը փոխել: Գալուստայնի խոսքերով՝ միության գործունեության շրջանակներում արտերկրից հայերը Թուրքիա կգան, իսկ թուրքերն ու քրդերը Հայաստան կայցելեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |