Հասարակական07:43, 22 Սեպտեմբեր 2014
Թուրք հաղորդավար. «Քարդաշյանի հետույքին էլ դե մի նայեք, նա էլ է հայ»

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը 600 հազար թուրքական լիրայով (մոտ 267000 ԱՄՆ դոլար) տուգանել
է թուրքական «Հաբերթուրք» հեռուստաալիքին: Պատճառը հեռուստաալիքով հեռարձակվող «Պատմության
մութ սենյակը» հաղորդման վարող պատմաբան Մուրադ
Բարդաքչի «Քարդաշյանի հետույքին էլ մի նայեք, նա էլ հայ է» արտահայտությունն է:
Բարձրագույն խորհրդի որոշմամբ՝ Բարդաքչըն խախտել
է «մարդու արժաապատվությունը հարգելու, չստորացնելու,
չնվաստացնելու և չզրպարտելու, ինչպես նաև եթերում գռեհիկ արտահայտություններ և ժարգոն
չօգտագործելու» սկզբունքները:
Ինչի ցուցադրումից հետո հեռուսահաղորդման ինտերնետային էջում հաղորդավարի հասցեին վիրավորական մեկնաբանություններ էին հնչել, թե ինչպես կարելի է եթերում հայ երգչի երգ հեռարձակել:
« Որևէ երգչից կամ երգից վախենալը չի սազում Թուրքիային: Ի՞նչ է, մի երգը կարող է երկի՞ր քանդել: Եթե պետությունը այդքան խղճուկ է, որ մի երգով պիտի քանդվի, ուրեմն թող քանդվի»,- պատասխանել էր Բարդաքչըն՝ հավելելով, որ Քարդաշյանի հետույքին էլ թող չնայեն, որովհետև նա էլ է հայ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |