• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:05
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:12, 26 Սեպտեմբեր 2014

Թուրք մտավորականները կոչ են անում ներողություն խնդրել հայ աշակերտներից

Թուրք մտավորականները կոչ են անում ներողություն խնդրել հայ աշակերտներից

Մի խումբ թուրք մտավորականներ, գրողներ, ակադեմիկոսներ և արվեստագետներ  հանդես են եկել թուրքական պատմության դասագրքերը  քննադատող հայտարարությամբ:

Այս տարի ևս թուրքական դպրոցների պատմության դասագրքերում կրոնական և ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայերի դեմ ատելություն և թշնամանք պարունակող արտահայտություններ են տեղ գտել:

Հայտարարության տակ ստորագրած 5 տասնյակից ավելի մտավորականները նմանատիպ արտահայտություն պարունակող գրքերով ուսուցումը «մեծ ամոթ» են որակել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը:
Մտավորականները կոչ են արել պատմության դասագրքերը հանել ուսումնական ծրագրից և ներողություն խնդրել հայ աշակերտներից:

Պատմաբան Թաներ Աքչամը, խոսելով մտավորականների հայտարարության մասին, նշել է. «Այս կոչը մեզ հիշեցնում է, թե որքան մեծ կարևորություն ունի այնպիսի դասագրքերի պատրաստումը, որոնք  էթնիկ, կրոնական խմբերի միջև ոչ թե ատելության, այլ խաղաղության, եղբայրության և համակեցության զգացումներ կխրախուսեն և կներկայացնեն ոչ թե սուտը, այլ ճշմարտությունը»:

Հայտարարության տակ ստորագրել են՝

Ահմեթ Հաքանը, Ալի Նեսինը, Ալի Բայամօղլուն, Բասքըն Օրանը, Ֆաթիհ Աքընը,  Հասան Ջեմալը, Մուրաթ Բելգեն, Օրհան Փամուքը, Թաներ Աքչամը և այլք:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}