Հասարակական13:12, 26 Սեպտեմբեր 2014
Թուրք մտավորականները կոչ են անում ներողություն խնդրել հայ աշակերտներից

Մի խումբ թուրք մտավորականներ, գրողներ, ակադեմիկոսներ և արվեստագետներ հանդես են եկել թուրքական պատմության դասագրքերը քննադատող հայտարարությամբ:
Այս տարի ևս թուրքական դպրոցների պատմության դասագրքերում կրոնական և ազգային փոքրամասնությունների, մասնավորապես հայերի դեմ ատելություն և թշնամանք պարունակող արտահայտություններ են տեղ գտել:
Հայտարարության տակ ստորագրած 5 տասնյակից ավելի մտավորականները նմանատիպ արտահայտություն պարունակող գրքերով ուսուցումը «մեծ ամոթ» են որակել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «T24» լրատվական կայքը:
Մտավորականները կոչ են արել պատմության դասագրքերը հանել ուսումնական ծրագրից և
ներողություն խնդրել հայ աշակերտներից:
Պատմաբան Թաներ Աքչամը, խոսելով մտավորականների հայտարարության մասին, նշել է. «Այս կոչը մեզ հիշեցնում է, թե որքան
մեծ կարևորություն ունի այնպիսի դասագրքերի պատրաստումը, որոնք էթնիկ, կրոնական խմբերի միջև ոչ թե ատելության,
այլ խաղաղության, եղբայրության և համակեցության զգացումներ կխրախուսեն և
կներկայացնեն ոչ թե սուտը, այլ ճշմարտությունը»:
Հայտարարության տակ ստորագրել են՝
Ահմեթ Հաքանը, Ալի Նեսինը, Ալի Բայամօղլուն, Բասքըն Օրանը, Ֆաթիհ Աքընը, Հասան Ջեմալը, Մուրաթ Բելգեն, Օրհան Փամուքը,
Թաներ Աքչամը և այլք:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |