Հասարակական10:10, 30 Սեպտեմբեր 2014
Milliyet. Ստամբուլի օդանավակայանում մուրացկանները արտասահմանցիների սարսափ երազն են դարձել

«Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում մեծ թվով օտարերկրացի մուրացկանները արտասահմանցիներին սարսափ երազ են հիշեցնում»,-գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը: Ըստ աղբյուրի` մուրացկանները անհարմարություն են պատճառում հատկապես հարուստ արաբ զբոսաշրջիկներին:
Օդանավակայանը կացարանի վերածած մուրացկանները հետապնդում են արտասահմանցիներին ու շարունակ փող են մուրում:
Մուրացկանները մոտենում են զբոսաշրջիկներին ու ասելով, որ ինքնաթիռի տոմսի փող չունեն, այդ պատճառով էլ մնացել են Թուրիքայում, ստիպում են իրենց համար տոմս գնել, այնուհետև վերադարձնում են տոմսը և նման կերպ փող «աշխատում»:
Ըստ աղբյուրի` մուրացկանների հայտնվելու հետ միասին վերջին շրջանում օդանավակայանում աճել են գողության դեպքերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |