• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:33, 01 Հոկտեմբեր 2014

Ազնավուրի երգի հետ կապված սկադնալ թուրքական հեռուստաեթերում

Ազնավուրի երգի հետ կապված սկադնալ թուրքական հեռուստաեթերում

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության գլխավոր խորհուրդը 20 հազար թուրքական լիրայի (մոտ 10 հազ. ԱՄՆ դոլար) չափով տուգանել է «Հաբեր թուրք» հեռուստաալիքին: Ըստ խորհրդի որոշման՝ այդ ալիքով հեռարձակվող «Պատմության հետնասենյակը» հաղորդման վարող, պատմաբան Մուրադ Բարդաքչըն օգտագործել է արտահայտություններ, որոնք հակասում են «եթերում մարդու արժանապատվությունը հարգելու, չստորացնելու, չնվաստացնելու և չզրպարտելու, ինչպես նաև  գռեհիկ արտահայտություններ և ժարգոն չկիրառելու» սկզբունքին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Վաթան» թերթը:

Բան այն է, որ սեպտեմբերի 6-ին նշյալ հաղորդաշարի հերթական  հաղորդման ժամանակ, Բարդաքչըն հնչեցրել էր աշխարհահռչակ ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրի երգերից մեկը, ինչը հեռուստադիտողների շրջանում դժգոհություն էր առաջացրել: Պատասխանելով բողոքներին, թե ինչպես կարելի է հայկական երգ հնչեցնել, Բարդաքչըն օգտագործել էր մի շարք արտահայտություններ, որոնք ըստ խորհրդի որոշման, հակասում են վերոհիշյալ սկզբունքին:  Բարդաքչըն մասնավորապես ասել է. «Ասում են՝ ինչպե՞ս ես հայերեն երգեր հնչեցնում: Ֆրանսերեն է: Լավ, ականջներով չեք լսում, բայց եթե ուրիշ մասով էլ լսեք անգամ, նման հիմարություն չեք կարող դուրս տալ: Երգը ֆրանսերեն է, կատարողն է հայ, հիմա՞ր ես»:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}