• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:45
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական17:05, 13 Հոկտեմբեր 2014

Կայացել է Արևմտահայոց Ազգային Համագումարի երևանյան ժողովը

Կայացել է Արևմտահայոց Ազգային Համագումարի երևանյան ժողովը

2014 թվականի հոկտեմբեր 12-ին Երևանում տեղի է ունեցել Արևմտահայոց Ազգային Համագումար (ԱԱՀ) Միջազգային Կազմակերպության /ԱԱՀ/ հերթական ընդհանուր ժողովը, որին մասնակցել են ԱԱՀ անդամներ Լիբանանից, Սիրիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Հայաստանի Հանրապետությունից, Արգենտինայից, Կանադայից եւ Ավստրալիայից:

Ժողովը քննարկել է Մեծ Եղեռնի հետևանքով արևմտահայոց կրած բարոյական, մարդկային, նյութական և տարածքային վնասների հատուցման և պահանջատիրության հետ կապված գործունեության ռազմավարական և մարտավարական խնդիրները ներկա պատմական փուլում: Ժողովին ներկայացվեցին զեկույցներ անցած շրջանի ԱԱՀ գործունեության մասին, ընտրվեցին ԱԱՀ ղեկավար մարմիններն ու աշխատանքային խմբերը:

ԱԱՀ-ը հաշվի առնելով ներկա համաշխարհային զարգացումները, հայությանը սպառնացող մարտահրավերները, Հայոց ցեղասպանության 100 ամյակի ոգեկոչման գործողությունները, համշենահայության, դերսիմահայության, ծպտյալ հայերի և մահմեդականություն ընդունած Մերձավոր Արևելքի այլ հայերի էթնիկական ինքնագիտակցության վերաձևավորման ընթացքը և քրդական խնդրի վերջին զարգացումները` որոշեց մինչև 2015թ ապրիլը հրավիրել Արևմտահայոց 4-րդ համագումար:

Այդ համագումարում պիտի քվեարկվի ԱԱՀ-ի իրավաքաղաքական պահանջագիրը՝ Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար և կոչ ուղղվի Թուրքիայի ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը և համաշխարհային հանրությանը՝ միջոցառումներ ձեռնարկել արևմտահայերի` Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների,  անտեսված շահերի ճանաչման և ոտնահարված իրավունքների վերականգնման համար:

ԱԱՀ-ի նորընտիր Ազգային Խորհուրդը դիմում է արևմտահայոց բոլոր կառույցներին, համայնքներին, եկեղեցական-կրոնական մարմիններին, գաղթoջախների և հայրենակցական միությունների ներկայացուցիչներին, կապ հաստատել ԱԱՀ-ի հետ կազմակերպելու համար խորհրդակցական հավաքներ և հանդիպումներ՝ Արևմտահայոց 4-րդ համագումարի նախապատրաստմանը և անցկացմանը մասնակցելու համար:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}