• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:27, 15 Հոկտեմբեր 2014

Ամերիկացի պրոֆեսոր. «Թուրքիան ոչ թե քրդերին, այլ ահաբեկիչներին պետք է հարվածի»

Ամերիկացի պրոֆեսոր. «Թուրքիան ոչ թե քրդերին, այլ ահաբեկիչներին պետք է հարվածի»

Ամերիկացի փիլիսոփա, լեզվաբան և պատմաբան պրոֆեսոր Նոամ Չոմսկին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ զրուցել է լրագրողների հետ: Նա նախևառաջ ՄԱԿ-ին կոչ է արել ահաբեկիչների կողմից պաշարված Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանի քաղաքի քուրդ բնակչությանը պաշտպանելու համար համապատասխան բանաձև ընդունել, որով կարելի կլինի դադարեցնել արյունահեղությունները:

«Իսկ ահա Թուրքիան,- ասել է պրոֆեսորը,- ռազմական օպերացիա է անում ոչ թե իր սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա դիրքավորված «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներ, այլ` «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Անհրաժեշտ է, որ Թուրքիան «ՔԲԿ»-ի փոխարեն հարված հասցնի «ԻՊ»-ին»:

Լրագրողներից մեկը պրոֆեսորին հիշեցրել է Հայոց ցեղասպանության մոտալուտ հարյուրամյակի մասին և հետաքրքրվել այդ հարցում նրա ունեցած դիրքորոշմամբ: Չոմսկին ի պատասխան ասել է, որ իսկապես հայ ժողովրդի հետ ողբերգություն է պատահել: Միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան որոշակիորեն արդեն փոխվել է:

«Առաջին անգամ Թուրքիայում եղել եմ 2000 թվականին: Այցելել եմ Դիարբեքիրում գտնվող հայկական մի եկեղեցի, որը անխնամ վիճակի էր մատնված: Հրանտ Դինքի ոգեկոչման միջոցառումների կապակցությամբ անցած տարի ևս Թուրքիա մեկնեցի և արդեն դեպի դրականը շատ բան տեսա փոխված: Տեսա, թե ինչպես են հազարավոր մարդիկ ոտքի ելել` վեր հանելու իրողությունները: Տեսա նաև արդեն վերանորոգված և բարեկարգված եկեղեցիներ»,- ըստ «Թարաֆ» լրատվականի` պատմել է պրոֆեսորը:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}