• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական13:03, 17 Հոկտեմբեր 2014

Արևմտահայերի Ազգային Համագումարը Երևանում համաժողով է անցկացնելու

Արևմտահայերի Ազգային Համագումարը Երևանում համաժողով է անցկացնելու

Արևմտահայերի Ազգային Համագումարը (ԱՀՀ) հրավիրում է համաժողովի հոկտեմբերի 20-ին՝ ժամը 13.30-ին: Համաժողովը տեղի կունենա Մելիք Ադամյան 1 հասցեում՝ Կառավարության նիստերի մեծ դահլիճում: Լայնածավալ ուսումնասիրությունների արդյունքում կարևոր կապեր են հաստատվել թուրքական շատ հասարակական կազմակերպությունների և թուրք իրավաբանների հետ, որոնք այժմ աշխատում են արևմտահայերի իրավունքների վերականգնման և նրանց կրած նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման ուղղությամբ:

ԱԱՀ-ն իր գործունեության մեջ ներառել է բազմաթիվ հայրենակցական միություններ, սփյուռքահայ կազմակերպություններ, որոնց մի շարք մասնաճյուղեր այժմ ակտիվ գործում են Հայաստանում, Ռուսաստանում, Միջին Արևելքում, Լիբանանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Անգլիայում և այլն: Այսպիսով ստեղծվում է ներկայացուցչական մարմինների հզոր ցանց իրենց իսկ համայնքներում: Իսկ Արևմտահայերի ազգային համագումարը հանդես է գալիս որպես արևմտահայերի շահերը Հայաստանում ներկայացնող լիազոր մարմին:

Արևմտահայերի շահերի ու պահանջատիրության բոլոր սկզբունքներն ամփոփող գլխավոր փաստաթուղթը վերջնական տեսք կստանա Արևմտահայոց 4-րդ համագումարում, որը նախատեսվում է անցկացնել մինչև 2015-ի ապրիլը: ԱԱՀ-ի իրավաքաղաքական պահանջագիրը ներկայացվելու է Թուրքիայի իշխանություններին: Պահանջագիրը կոչ է Թուրքիայի ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը և համաշխարհային հանրությանը՝ ձեռնարկել միջոցառումներ Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգների անտեսված շահերը և ոտնահարված իրավունքները վերականգնելու համար: ԱԱՀ-ն դիմել է արևմտահայ բոլոր կառույցներին, համայնքներին, գաղթօջախներին և հայրենակցական միություններին՝ կազմակերպելու ժողովներ Արևմտահայոց 4-րդ համագումարի նախապատրաստման և անցկացման համար:

Ermenihaber.am



Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}