• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:58, 20 Հոկտեմբեր 2014

ԱԱՀ-ի նախագահ Սուրեն Սերայտարյանի ելույթը երևանյան համաժողովում (լուսանկարներ)

ԱԱՀ-ի նախագահ Սուրեն Սերայտարյանի ելույթը երևանյան համաժողովում (լուսանկարներ)

Արևմտահայերի ազգային համագումար (ԱԱՀ) միջազգային հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Սերայտարյանը ելույթ ունենալով Երևանում կայացած համաժողովին, անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի: Նա նշել է, որ արևմտահայերն այսուհետև ստիպված են գիտակցել, որ ունեն իրավական առումով անքննարկելի, անշրջելի, անժամանցելի իրավունքներ, և դրանց հետ Թուրքիան և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նրա դաշնակից պետությունները պիտի հաշվի նստեն: Ըստ նրա արևմտահայության իրավուքնների հետ պիտի հաշվի նստեն նաև պատերազմում հաղթած պետությունները, որոնք ճակատագրական պահին մոռացան և անտեսեցին հանուն հաղթանակի հայության արած մեծ զոհողությունները:

«Մեր իրավունքները իրավական առումով հստակ են և անշրջանցելի: Մեր իրավունքները անժամանցելի են, անկորչելի են, այսինքն՝ ուժի մեջ են այնքան ժամանակ, որքան կա պահանջող կողմ, այնքան ժամանակ, որքան կա հայցվոր կողմ: Իսկ այդ կողմը կա: Այդ կողմը արևմտահայությունն է, մենք ենք՝ աշխարհացրիվ, բայց ավելի ուժեղ, քան 19-20-րդ դարերում: Մնում է միայն համախմբվենք, մնում է,  որ Թուրքիային և ամբողջ աշխարհին ներկայացնենք մեր իրատեսական, պատասխանատու իրավունքի տեսակետից հիմնավոր պահանջները: Հենց այս նպատակով է, որ ստեղծեցինք այս կազմակերպությունը, որպեսզի արևմտահայկական կազմակերպությունները, կուսակցություններն ու հաստատություններն ունենան հարթակ, որտեղ կկարողանան մեկտեղել իրենց պահանջները մեկ ձայնով, մեկ ընդհանուր և ամբողջական կամքով:

Գալիք արևմտահայերի 4-րդ համագումարի ժամանակ պետք է քվեարկվի ԱԱՀ իրավաքաղաքական պահանջագիրը Թուրքիայի իշխանություններին ներկայացնելու համար: 4-րդ համագումարը նաև կոչ պետք է ուղղի թուրքաբնակ բոլոր ժողովուրդներին, քաղաքացիական հասարակությանը և համաշխարհային հանրությանը, որպեսզի նրանք աշխատեն արևմտահայերի ոտնահարված իրավունքները վերականգնման ուղղությամբ:

Այսօրվա մեր մեր համաժողովը հույս է ներշնչում, որ պիտի կարողանանք մեր ճակատից մաքրել պատմության այդ մեծ ամոթը՝ հայրենազրկման ամոթը»:

Իր ելույթը Սուրեն Սերայտարյանն ավարտել է կոչով: Նա Արևմտահայերի 3-րդ համագումարի և ԱԱՀ միջազգային հասարակական կազմակերպության անունից կոչ է արելմ բոլորին, բոլոր արևմտահայերին, Օսմանյան կայսրության նախկին հայ քաղաքացիների ժառանգներին համախմբվել, օգտվել այս պատմական առիթից, մասնակցել արևմտահայերի 4-րդ համագումարին:

«Կոչ եմ հղում հատկապես սփյուռքյան երեք ավանդական կուսակցություններին և նրանց քույր կազմակերպություններին ու անդամներին՝ մասնակցեք Արևմտահայերի 4-րդ համագումարին, այն ձեր բոլորի համագումարն է, օգտվեք ամբողջ աշխարհի հետ մեկ ձայնով խոսելու այս պատմական և աննախադեպ առիթից:

Սա է պատմական պահի պահանջը»:




Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}