Հասարակական05:59, 23 Հոկտեմբեր 2014
Էրդողանը միջամտել է ղուրանը պղծած քաղաքացու դատին
Թուրքիայում օրեր առաջ «Twitter» սոցիալական կայքի օգտատերերից մեկը նկար էր հրապարակել, որտեղ տրորում է մահմեդականների սուրբ գիրքը՝ ղուրանը: Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքն իր փաստաբան Էսեննուր էզգիի միջոցով տվյալ օգտատերի նկատմամբ դատախազություն բողոք էր ներկայացրել իսլամը վիրավորելու պատճառաբանությամբ:
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացնում է, որ հաջողվել է պարզել է «Twitter»-ում «kedibiti» անվամբ հայտնի օգտատիրոջ ինքնությունը: Նա Ստամբուլի 38-ամյա մի բնակիչ է: Հանրային անվտանգության Ստամբուլի մասնաճյուղի կիբեռհանցագործությունների վարչությունը կալանավորել է նրան և առգրավել նրա համակարգիչը, բջջային հեռախոսը: Նշվում է, որ այդ անձը ոչ միայն տրորել է ղուրանը, այլև վիրավորել է պետության ղեկավարներին:
Քաղաքացու նկատմամբ քրգործ է հարուցվել զրպարտության, հանրությանը հրապարակավ ատելության և թշնամության դրդելու և հասարակական անդորրը խախտելու նպատակով վիրավորանքներ հրապարակելու փաստարկով: Հայտնի է դարձել, որ գործին իր փաստաբանի միջոցով միջամտել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |