• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:24, 30 Հոկտեմբեր 2014

Բիթլիսում Սարոյանի անունով փողոց անվանակոչելու հարցում խառնաշփոթ է

Բիթլիսում Սարոյանի անունով փողոց անվանակոչելու հարցում խառնաշփոթ է

Բիթլիսի փողոցներից մեկը ամերիկահայ գրող Վիլիամ Սարոյանի անվանբ կոչելու գործընթացում խառնաշփոթ  է:

2014թ մարտի 1-ին  Թաթվանում «բիթլիսի հայերը» խորագրով ցուցահանդես էր տեղի ունեցել, որի ընթացքում անգլիաբնակ գիտնական Արա Սարաֆյանը  առաջարկել էր փողոցը, որտեղ բնակվել էր Սարոյանի ընտանիքը, անվանել գրողի անունով: Բիթլիսի քաղաքապետարանը տվել էր իր համաձայնությունը: Սակայն փողոցի անվանակոչումը դեռևս չի կայացել: Սարաֆյանի նամակից, ով հոկտեմբերի 15-18-ին ժամանել էր Բիթլիս փողոցի բացմանը մասնակցելու համար, պարզ է դառնում, որ փողոցի անվանակոչմանը դեմ է եղել Բիթլիսի նահանգապետ Օրհան Օզթյուրքը:

Սարաֆյանը, հղում անելով Բիթլիսի համաքաղաքապետ Նևին Դաշդեմիր Դաղըրքանին, նշում է, որ փողոցի անունը չի փոխվել, քանի որ նահանգապետ Օզթուրքի կարծիքով «Սարոյանը կապ չունի Բիթլիսի հետ»: «Ագոս» թերթի հետ զրույցում Դաղըրքանը հերքել է Սարաֆյանի խոսքերը, նշելով, որ վերջինիս հետ հանդիպման ընթացքում ինքը նման բան չի հաղորդել, քանի որ նահանգապետից էլ նման արտահայտություն չի լսել: Նահանգապետարանը հարցի վերաբերյալ դեռևս որևէ հայտարարություն չի արել:

Դաղըրքանի տեղեկացմամբ քաղաքի ավագանու կողմից օգոստոս ամսին փողոցը Սարոյանի անվամբ կոչելու մասին կայացրած որոշումից հետո քաղաքապետրանի և նահանգապետարանի միջև սկսված պաշտոնական գրագրությունը շարունակվում է:

Համաքաղաքապետը նշել է նաև, որ նորից պետք է դիմեն քաղաքի ավագանուն, սակայն այս անգամ քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամների կողմ ձայները չեն բավարարի դրական արդյունքի համար և անհրաժեշտ կլինի իշխող «Արդարություն և զարգացում» կուսկացության անդամների աջակցությունը:


Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}