Հասարակական08:41, 30 Հոկտեմբեր 2014
Հայի տունը Թուրքիայի Հանրապետության խորհրդանիշն է դարձել

Թուրքիայի
նախագահական նստավայրը դարձել է հանրապետության խորհրդանիշը: Այս մասին գրում է
թուրք բլոգեր Օսման Օզքերը «Միլլիյեթ» թերթի կայքի բլոգում: Նրա կարծիքով իշխող «Արդարություն
և զարգացում» կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Աթաթուրքի և նրա հեղափոխության, հանրապետության հետ վեճ ունեցողները ցանկանում են «այդ սուրբ վայրը» ժողովրդի սրտից
պոկել: Հիշեցնենք, որ նախագահ ընտրվելուց հետո Էրդողանը հայտարարել էր նախագահական նստավայրն այլ վայր տեղափոխելու ցանկության մասին:
Թուրք բլոգերը, անդադարձ կատարելով կառույցի պատմությանը, հիշեցրել է, որ այն պատկանել է հայ առևտրական Քասաբյանին, ով «պատերազմի տարիներին» տունը վաճառել էր Թևֆիկ էֆենդիին: Չանքայայի լանջերին գտնվող երկհարկանի քարե
տունը շատ էր հավանել հանրապետության հիմնադիրը, ինչի մասին իմանալով Անկարայի մուֆթին
հանգանակություն է անում ժողովրդից և, 4500 թուրքական լիրայով գնելով Թևֆիկ էֆենդիից, նվիրում է Աթաթուրքին: Վերջինս
այն ընդունում է մեկ պայմանով՝ այն պետք է նվիրաբերվի թուրքական զինված ուժերին:
Նրա պայմանն ընդունվում է և այն գրացնվում է ԶՈՒ-ի հաշվեկշռին:
Օզքերը գրում է, որ Չանքայայի նստավայրն արդեն 93 տարի է, ինչ ծառայում է հանրապետւթյանը, և նրա պատմության բոլոր կարևոր որոշումները սկսած Աթաթուրքի ժամանակներից կայացվել են հենց այնտեղ: Այն թուրքերի գիտակցության մեջ մխրճվել է որպես պատմական հաստատություն, կառույց, որն անվանել են նաև «1071 համարի բարձունք»՝ որպես «1071 թվականին թուրքերի Անատալոիա մուտք գործելու» խորհրդանիշ:
Ըստ բլոգերի՝ ժողովուրդը երբեք չի մոռանա նրանց, ովքեր ցանկանում են կողպել Հանրապետության
և մեծ առաջնորդ Աթաթուրքի խորհրդանիշ Չանքայա նստավայրի դռները:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |