Հասարակական11:43, 31 Հոկտեմբեր 2014
Աթաթուրքին վիրավորողները Թուրքիայում չեն պատժվում

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը անօրինական մոտեցում է ցուցաբերում: Այս մասին հայտարարել
է նշյալ կառույցում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ) ներկայացուցիչ Ալի Օզթունչը:
Թուրքական «Գերչեք գյունդեմ» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդում նման վեճի պատճառ էր դարձել «Պաշտոնական պaտմությունից իրական պատմություն»
հաղորդման հյուր Սաիթ Ալփսոյի՝ Աթաթուրքին և նրա հիմնադրած ԺՀԿ-ին ուղղված խոսքը, որտեղ
նրանց անվանել է անաստված: Ըստ Օզթունչի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության
(ԱԶԿ) ներկայացուցիչները Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդին ներկայացված զեկույցը փորձել են անցկացնել թեթև պատիժ՝ զգուշացում տալով:
ԱԶԿ-ականների այդ քայլից բարկացած Օզթուրքը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ
Էրդողանի և ԱԶԿ անդամներից որևէ մեկի հասցեին ամենամեղմ քննադատությանը ամենածանր պատիժն
են ստանում, իսկ ահա Աթաթուրքին և ԺՀԿ-ին վիրավորողներն անպատիժ են մնում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |