Հասարակական14:22, 10 Նոյեմբեր 2014
Թե ինչպես պատժվեց թուրք գիտնականը նախագահին հանդուգն հարց տալու համար

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը,
երբ 2013-ի մայիսի 31-ին ԱՄՆ-ի Հարվարդի համալսարանում ելույթ էր ունենում Թուրքիայի
ժողովրդավարացման գործընթացի մասին, համալսարանում աշխատող թուրք հետազոտող Էմրահ Ալթընդըշը
նրան հարցնում է. «Թուրքիայում մարդկանց են սպանում, ինչպե°ս եք դուք գիշերները քնում»:
Այդ ժամանակ Թուրքիայում Գեզի զբոսայգու
համար սկսված բնապահպանական ցույցերը վերածվել էին լայնամասշտաբ հակակառավարական ցույցերի,
երկրի գրեթե բոլոր նահանգներում բողոքի միջոցառումներ էին ու բախումներ, զանգավածային
անկարգություն և փողոցային մարտեր:
Գյուլին ուղղած այդ հարցից հետո Ալթընդիշի
կյանքն ու կարիերան տակնուվրա եղան, այդօրինակ հարցը ճակատագրական եղավ նրա համար:
Ալթընդիշը թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականին պատմել է իր գլխով անցածը: Այդ օրվանից
հետո նա շարունակ սպառնալիքներ պարոնակոց նամակներ է ստացել անհայտ անձանցից: Հետո
Հարվարդի պրոֆեսորադասախոսական անձնակազմին նամակ է ուղարկվել այն մասին, թե իբր Ալթընդիշը
կապեր ունի ապօրինի կազմակերպությունների, ինչի հետևանքով երիտասարդ թուրք գիտնականը
կորցրել է աշխատանքը: Նրա տեղեկացմամբ` իր դեմ կազմվել է 19 էջանոց զրպարտագիր, որը
կազմել է ամենայն հմտությամբ: Մեծ ջանքերի գնով հետո Ալթընդիշը կարողացել է ապացուցել
իր անմեղությունը և կարողացել աշխատանքի անցնել Հարվարդի համալսարանին կից լաբորատորիաներից
մեկում:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |