Հասարակական11:49, 11 Նոյեմբեր 2014
The Independent-ը անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցմանը
«Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին սիրիական Դեր Զոր քաղաքում կառուցված հայկական Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացրել է: Այս մասին գրում է թուրքական «imc» լրատվական կայքը՝ վկայակոչելով անգլիական «Independent»-ում Ռոբերտ Ֆիսկ-ի հոդվածը:
Ֆիսկի հոդվածում ասվում է, որ «Ալ Նուսրա»-ն եկեղեցում գտնվող հարյուրավոր ցեղասպանված հայորդիների գերազմանների հետ միասն ոչնչացվել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեծ քանակությամբ արխիվային փաստաթղթեր:
Ֆիսկը, նշելով որ եկեղեցու ոչնչացումը առաջացրել է Սիրիայի քրիստոնյաների զայրույթը, գրում է. «Հայերի «Հոլոքոստի» մասին պատմող հազարավոր փաստաթղթեր ու պատմություններ այրվել ու մոխրի են վերածվել: 99 տարի առաջ սպանված հարյուրավոր մարդկանց ոսկորները հանել ու թափել են փողոցի փլատակերի կողքին: Այդ սրբազան մասունքների պղծումը աշխարհի 4 ծայրերում սփռված հայերի համար մեծ ցավ կլինի»:
Հեղինակը նշում է, որ այս անգամ կարծես թե մեղավորը «Ալ Նուսրա»-ն է՝ ավելացնելով, որ շատերի մոտ համոզմունք կա, որ կազմակերպությունը Թուրքիայից է զենք գնում:
«Independent»-ի հոդվածագրի հետ զրույցում եկեղեցու հոգևոր հովիվ Անդրանիկ Այվազյանն ասել է, որ իսլամիստներն ասել են, թե եկեղեցու արխիվներին վնաս չեն տա, եթե Սիրիայում իրենց օրինական ինքնավարություն տրվի, սակայն, մերժում ստանալով, ամբողջը ոչնչացրել են:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |