Հասարակական07:42, 28 Նոյեմբեր 2014
Milliyet. ՔԲԿ-ի կողմնակիցներն Անկարան վերածել են ռազմադաշտի

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)
կողմնակիցները նախօրեի գիշերը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում իսկական իրարանցում
են սարքել: «Միլլիյեթ» պարբերականի բնորոշմամբ` դիմակավորված խմբերը մայրաքաղաքի
փողոցները վերածել են ռազմադաշտի: «ՔԲԿ»-ականները հրկիզել են բանկոմատները, խանութների
և աշխատանքային գրասենյակների վրա դյուրավառ հեղուկով լցված շշեր նետել:
Ոստիկանական ուժերը ստիպված են եղել ջրցան մեքենանորեվ միջամտել և փորձել վերականգնել հասարակական կարգը: Նշվում է, որ ակտիվիստները փակել են փողոցները և կաթվածահար արել նաև երթևեկությունը: Իսկ առիթը եղել է «ՔԲԿ»-ի հիմնադրման հերթական տարեդարձը` նոյեմբերի 27-ը:
Հիշեցնենք, որ «ՔԲԿ»-ը հիմնադրվել է 1978-ին Դիարբեքիրում: Հիմնադիրը քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն է (Ափո), ով այժմ ցմահ բանտարկյալ է Իմրալը կղզու թուրքական բանտում: «ՔԲԿ»-ն ավելի քան 3 տասնամյակ զինված պայքար է մղում թուրքական պետության դեմ` նպատակ ունենալով Թուրքիայի հարավ-արևելյան և Իրաքի հյուսիս-արևմտյան մասում հիմնել անկախ պետություն` Քուրդիստան: Թուրքիան, ԱՄՆ-ն, Եվրամիությունը «ՔԲԿ»-ը համարում են ահաբեկչական կազմակերպություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |