• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:18, 01 Դեկտեմբեր 2014

Թուրք սյունակագիր. «Աթաթուրքը Հիտլերի համար օրինակ է եղել»

Թուրք սյունակագիր. «Աթաթուրքը Հիտլերի համար օրինակ է եղել»

Գերմանացի ակադեմիկոս, գրող Ստեֆան Իհրիգը, ով հայտնի է Հայոց ցեղասպանության, թուրքական, ու գերմանական պատմությունների և ազգայնական սոցիալիզմի թեմայով աշխատություններով, հրատարակել է իր նոր գիրքը, որը վերնագրված է «Աթաթուրքը նացիստական գաղափարախոսությունում»:

Թուրքական «Յենի շաֆաք» թերթի սյունակագիր Հիլալ Քափլան անդրադարձ է կատարել հրատարակված գրքին հոդվածը՝ վերտառելով «Աթաթուրքի 2-րդ աշակերտ Հիտլերը» վերնագրով:

Հոդվածագիրը մեջբերել է 1938 թվականին Աթաթուրքի ծննդյան տարեդարձին Հիտլերի ասած խոսքերը. «Մուստաֆա Քեմալն այն մարդն է, ով ապացուցել է, որ Ժողովուրդը կարող է փրկության միջոցներ ստեղծել նույնիսկ այն դեպքում, երբ այդ ժաղովուրդը զրկված է բոլոր միջոցներից: Աթաթուրքը մեծ ուսուցիչ է:Մուսոլինին նրա առաջին աշակերտն է, իսկ ես՝ երկրորդը»:

Հեղինակը նկատում է, որ քեմալիստները հաճախ են հիշատակում այս խոսքերի առաջին մասը միայն՝ նշելով, որ Հիտլերին ու Աթաթուրքին այնքան էլ մեծ տարածություն չի բաժանում:

Քափլանի հաղորդմամբ՝ գիրքը բացահայտում է քեմալական Թուրքիայի ու նացիստական Գերմանիայի հարաբերությունների շատ մանրամասներ և ցույց տալիս, թե Աթաթուրքն ինչպես էր, Հիտլերի կողմից որպես օրինակ ընկալվում:

Հեղինակը նշում է նաև, որ շուտով գիրքը կթարգմանվի թուրքերեն: 

      Ermenihaber.am        


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}