Հասարակական12:16, 02 Դեկտեմբեր 2014
«Ժամանակին հայեր կային» խորագրով միջոցառումներ կանցկացվեն Թուրքիայում

Թուրքիայում «Ժամանակին հայեր կային» խորագրով միջոցառումների շարք կիրականացվի: Առաջին միջոցառումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին Ստամբուլի Բիլգի համալսարանի ուսանողական կամպուսում: Միջոցառմանը Մուրադ Բելգեն կպատմի իր նոր «Հայերը գրականության մեջ Օսմանյան կայսրությունից մինչև հանրապետություն» գրքի մասին, իսկ պոլսահայ օպերային երգիչ Արթուր Բաղդասարյանը կներկայացնի «Հայկական երաժշտությունը» գիրքը:
Միջոցառման համար Ֆեյսբուք սոցիալական կայքում բացված էջում նշվում է, որ 2015 թվականը հնարավորություն է պատմության հետ առերեսվելու համար: «Մենք, որպես հակակապիտալիստ ուսանողներ, ապրիլի 24-ին ցեղասպանության զոհերին Թաքսիմ հրապարակում կոգեկոչենք: Սակայն այս տարի միայն հիշատակելով չենք ցանկանում բավարարվել»,-ասված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |