• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական12:04, 04 Դեկտեմբեր 2014

Թուրքիայում 1-ին անգամ պարենային օգնություն կտրվի փոքրամասնություններին

Թուրքիայում 1-ին անգամ պարենային օգնություն կտրվի փոքրամասնություններին

Թուրքիայում  Հիմնադրամների գլխավոր վարչությունը փոքրամասնությունների սոցիալապես անապահով ներկայացուցիչներին առաջին անգամ պարենային օգնություն կտրամադրի:

Թուրքիայում 21 հազար 800 ընտանիքի օգնություն ցուցաբերած վարչության որոշել է, որ պարենային օգնություն պետք է տրամադրվի նաև փոքրամասնություններին: Վարչության խորհրդի անդամ Լաքի Վինգասը թուրքական «Հյուրիյեթ» թերթին հայտնել է, որ մինչև այս փոքրամասնություններն այդ ծառայությունից չեն կարողացել օգտվել: Վարչության կողմից համապատասխան որոշման ընդունումից հետո դիմել են փոքրամասնություններին պատկանող բոլոր հիմնադրամներին, որպեսզի սոցիալական ապահովագրություն չունեցողները և նվազագույն աշխատավարձից ցածր եկամտով  գոյատևող անձինք դիմեն Հիմնադրամների գլխավոր վարչություն: Վինգասի տեղեկացմամբ՝ չնայած  մի քանի ամիս առաջ արված հայտարարությանը, դեռևս ոչ ոք չի դիմել՝ բացառությամբ 10 հոգու, ովքեր ներկայացնում են Հաթայի  հունական համայնքը:

Ըստ Վինգասի՝ դիմողների բացակայությունը պայմանավորված է ոչ այնքան փոքրամասնությունների լավ սոցիալական վիճակով, որքան վերջիններիս վախերով: Փոքրամասնության ներկայացուցչիների մոտ հարցեր են առաջանում, թե ինչու են նման միջոցառումներ անցկացվում, արդյոք նման կերպ ցանկանում են իրենց տները խուզարկել:

Վինգասը նաև հայտնել է, որ ամենաշատ դիմումները սպասում են հայկական համայնքից, քանի որ հայերը թվով ավելի շատ են, բացի այդ հայերի շրջանում սոցիալապես անապահովների թիվը ավելի մեծ է:

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}