Հասարակական09:28, 04 Դեկտեմբեր 2014
Հայաստանի և Թուրքիայի պատմության դասագրքերի համեմատական ուսումնասիրություն

Թուրք պատմաբան Թաներ Աքչամի նոր հոդվածը պատմում է, թե ինչպես է հայաստանյան դպրոցներում դասավանդվող պատմության դասագրքերում ներկայացվում Հայոց ցեղասպանության և հայ-թուրքական հարաբերությունների թեման: Նա նաև համեմատել է հայկական և թուրքական դասագրքերում թեմային առնչվող նյութերի բովանդակությունը:
Թուրքական «Թարաֆ» թերթում հրապարակված «1915-ը հայկական դասագրքերում» վերնագրով հոդվածաշարում նա ներկայացրել է 11-րդ դասարանի հայոց պատմության դասագրքից
մեջբերումներ, որոնց հիման վրա էլ տվել է ընդհանուր գնահատական:
Նա նշել է, որ հայկական դասագքերում վերոնշյալ թեմային առնչվող դասերի բովանդակությունը պարզ, հասկանալի և ընկալելի է, որևէ տարօրինակություններ չկան, իսկ բովանդակության հետ կարելի է համաձայնել կամ ոչ:
Ինչպես օրինակ, թուրք պատմաբանի կարծիքով հայ կամավորական խմբերի դերը դասագրքերում փոքր ինչ չափազանցված է ներկայացված և դրանք իրականում ռազմական տեսանկյունից կարևոր դերակատարում չեն ունեցել, որի պատճառով Ռուսաստանը ցրել է դրանք:
Բացի այդ նա նշում է, որ կամավորական ջոկատների գոյությունը 1915-ին որպես փաստարկ օգտագործվեց հայերի դեմ, ինչպես նաև հետագայում ժխտողական քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցրեց:
Աքչամը ուշադրություն է դարձրել, որ դասագրքում «Արևելյան Անատոլիա» բառակապակցության փոխարեն կիրառվում է Արևմտյան Հայաստան տերմինը՝ նշելով, որ քրդերն էլ Հյուսիսային և Հարավային Քուրդիստան բառերն են օգտագործում, որոնք գրեթե համընկնում են նույն աշխարհագրական տարածքին:
Սակայն ամենակարևոր հանգամանքը, որ գրավել է Աքչամի ուշադրությունը, հայաստանյան դասագրքում թուրքերի դեմ ատելություն և թշնամանք պարունակող արտահայտությունների բացակայությունն է՝ ի տարբերություն թուրքական դասագրքերի, որոնցում առկա է ռասիստական և ատելություն սերմանող արտահայտություններ:
Աքչամը այս առնչությամբ գրում
է,
որ բնական է, երբ ցեղասպանության ենթարկված հանրույթը իր ողբերգության մեջ մեղադրվող կողմի հանդեպ «դրական զգացումքներ» չի տածում և այդ զգացմունքները նաև արտահայտում է: Որպես այդ արտահայտման ձևերի օրինակ նշվում է Հոլոքոստից հետո հրեաների վերաբերմունքը գերմանացիների և գերմանական ամեն ինչի նկատմամբ, որի վառ օրինակ են Գերմանիայում ծնված հրեաները, ովքեր հրաժարվում էին գերմաներեն խոսելուց, չնայած որ այն իրենց մայերնի լեզուն էր:
Հենց այս համատեքստում էլ Աքչամը շատ կարևոր է համարում, որ հայկական դասագրքերում նման արտահայտումները խրախուսող մեկնաբանություններ տեղ չեն գտել, իսկ կիրառված լեզուն շատ զգուշավոր է:
Որպես վերջաբան, Աքչամը ընդգծել է, որ հայկական կողմի և թուրքական կողմի միջև համեմատությունները կշարունակվեն, և դա շատ բնական է, սակայն սխալ կլինի, եթե համեմատություններն ու վերլուծությունները կատարվեն ցեղասպանությանը զոհ դարձած և այն իրագործած կողմերի միջև հավսարություն դնելով:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |