• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 12:22
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական07:08, 06 Դեկտեմբեր 2014

Ֆեթհիյե Չեթինի գնահատականը թուրք ռեժիսորի` ցեղասպանության թեմայով նկարահանած ֆիլմին

Թուրքիայում հայտնի իրավապաշտպան, Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը Ermenihaber.am -ի հետ զրույցում անդրադարձավ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընի` վերջին օրերին լայնորեն քննարկվող «The Cut» (Հատում) ֆիլմին, որի թեման Հայոց ցեղասպանությունն է:

Չեթինը, նշելով, որ սա շատ կարևոր ու ազդեցիկ ֆիլմ է, մասնավորապես ասաց. 

«Չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ այդքան քննադատում ֆիլմը: Հնարավոր է՝ որոշ թերություններ լինեն,  անթերի բան չկա: Բայց սա կարևոր ֆիլմ է, որովհետև թուրք ռեժիսորի կողմից այս թեմայով նկարահանված և Թուրքիայում ցուցադրվող առաջին ֆիլմն է: Այդ առումով շնորհավորում եմ Ֆաթիհ Աքընին: Ընդ որում ռեժիսորը բավականին լավ է մատուցում պատմությունը»:

Իսկ այն հարցին, թե արդյոք թուրք հասարակությունը պատրաստ է ֆիլմին, Չեթինը նշեց.

«Նման քայլերով կպատրաստվի, այլընտրանք չկա»:

Հիշեցնենք որ գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքընը դեկտեմբերի 2-ին ֆիլմը ներկայացրել էր Ստամբուլում:  «Հատում»-ը պատմում է տեղահանված մի հայի` մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին: Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցնում է իր երկվորյակ դստրերին: Տարիներ հետո, իմանալով, որ նրանք կարող է ողջ լինեն, ճանապարհվում է նրանց փնտրելու: Որոնումների ճամփան Նազարեթին հասցնում է մինչև Կուբա և Հյուսիսային Դակոտա: Ամբողջ ֆիլմի ընթացքում հերոսը ոչ մի բառ չի ասում. աքսորի ընթացքում կոկորդի քերծվածքի հետևանքով նա կորցնում է ձայնը և համրանում: Նազարեթի կերպարը մարմնավորել է ալժիրցի դերասան


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}