Հասարակական11:31, 08 Դեկտեմբեր 2014
Թուրքիայում Ֆաթիհ Աքընի «Հատում» ֆիլմը համարվել է 18+
Թուրքիայում ազգությամբ թուրք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքընի՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Հատում» ֆիլմը կցուցադրվի միայն 18-ից բարձր հանդիսատեսի համար:
Թուրքիայում ֆիլմերի ցուցադրման և դասակարգման խորհրդի որոշմամբ՝ թուրքական ծագմամբ ռեժիսորի ֆիլմը ընդգրկվել է 18+ կատեգորիայի մեջ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ինտեր հաբեր» լրատվական կայքը, խորհրդի որոշումը տարաբնույթ, այդ թվում և ֆիլմը գրաքննության ենթարկելու մասին մեկնաբաննությունների պատճառ է դարձել:
Ֆիլմը Եվրոպայում ցուցադրվել է 12-ից բարձր հանդիսատեսի համար:
Հիշեցնենք, որ «Հատում»-ը պատմում է տեղահանված մի հայի` մարդինցի դարբին Նազարեթ Մանուկյանի դեգերումների մասին: Հայոց ցեղասպանության տարիներին նա կորցնում է իր երկվորյակ դստրերին: Տարիներ անց, իմանալով, որնրանք կարող է ողջ լինեն, ճանապարհվում է նրանց փնտրելու:
Ֆիլմի սցենարըհեղինակել են ռեժիսոր Ֆաթիհ Աքընը ու իրանահայ Մարտիկ Մարտինը: Գլխավոր հերոսի դերակատարը ալժիրցի դերասան Թահար Ռահիմն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Սիմոն Աբգարյանը, Արսինե Խանջյանը և այլք:
138 րոպե տևողությամբ ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Հորդանանում,Կանադայում, Գերմանիայում, Կուբայում և Մալթայում: Իտալական, ֆրանսիական, գերմանական և ռուսական համատեղ արտադրության այս ֆիլմի պրոդյուսերական կազմը համալրում են Ռուբեն Դիշդիշյանը, Կարլ Բաումգարտները, Ռեյնհարդ Բրունինգը, Ֆաբիեն Վոնիերը:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |