Հասարակական09:45, 09 Դեկտեմբեր 2014
CNNTurk. «Պնդումներ կան, թե Թուրքիայում ապրում է 4 մլն հայ»
«CnnTurk» լրատվականն անդրադարձել է հայկական «Կենտրոն» հեռուստաալիքով թողարկված մի նյութի, որտեղ խոսվում է քրդական հարցի լուծման հեռանկարների և Արևմտյան Հայաստանում այժմ ապրող հայերի թվի մասին: «Թուրքիայում 4 մլն հայերի առկայության մասին պնդում» վերնագրով նյութում «CNNTurk»-ը հանգամանորեն ներկայացնում է Նաիրի Հոխիկյանի պատրաստած ռեպորտաժը քրդական հարցի կարգավորման վերաբերյալ քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի առաջ քաշած քառափուլ ծրագրի մասին: Այդ ծրագիրն առաջին անգամ հրապարակվել է դեկտեմբերի 5-ին թուրքական «Միլլիյեթ» օրաթերթում:
Ըստ այդմ`
1. Անկարան պետք է չեղյալ անի քրդերի դեմ առաջ
քաշված բոլոր մեղադրանքները և համաներման արժանացնի «Քուրդիստանի բանվորական կուսակցության»
(ՔԲԿ-PKK) անդամներին:
2. Քրդերը պետք է ունենան իրենց մայրենիով կրթության և մշակութային ինքնավարության իրավունք:
3. 2015-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քրդերը պետք է առանցքային տեղեր ունենան:
4. Պետք է վերաշարադրվի թուրքերի ու քրդերի հարաբերությունների պատմությունը: Քրդերն
այլևս չպետք է ներկայացվեն իբրև ահաբեկիչներ, իսկ Թուրքիան էլ չպետք է ներկայացվի որպես
միայն թուրքերի հայրենիք, քանի որ քրդերն էլ պետք է ունենան իշխանություն և երկիրը
ղեկավարելու հավասար լիազորություններ:
Այնուհետև «CNNTurk»-ն ընդգծում է, որ «Կենտրոն» հեռուստաալիքի» սեփականատեր Գագիկ Ծառուկյանը ղեկավարում է խորհրդարանական երկրորդ ուժ հանդիսացող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն իրեն ընդդիմություն չի անվանում:
Չորս միլիոն հայերի առկայության վարկածից բացի, թուրքական կայքը հիշեցնում է «Իսլամացված հայեր» կոնֆերանսին մասնակցած Այշե Գյուլ Ալթընայը հայտարարությունը: Վերջինս ասել էր, որ այժմ Թուրքիայում ապրում են իսլամացած հայերի միլիոնավոր ժառանգներ:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |