• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 14:57
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:50, 09 Դեկտեմբեր 2014

Ապրիլի 24-ին Ստամբուլում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ կանցկացվեն

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Ստամբուլում ապրիլի 24-ին  անցկացվելիք հիշատակության միջոցառումը ավելի բազմամարդ կլինի: Ստամբուլում  ապիլի 24-ի հիշատակության արարողությունները անցկացվում են 2010 թվականից:

Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ թուրքական «DurDe» («Ասա` կանգ առ») կազմակերպությունը և ամերիկյան «Project 2015-ը» կոչ են անում աշխարհի տարբեր վայրերում ապրող հայերին մասնակցել ապրիլի 24-ին Ստամբուլում կայանալիք ցեղասպանության հիշատակման միջոցառմանը:

«Project 2015-ը» խմբի անդամներից Սարա Լի Ուայթսոնը հայտարարել է, որ իրենք մեկնելու են Ստամբուլ մասնակցելու ապրիլքսանչորսյան միջոցառմանը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, որին զոհ են գնացել իրենց ընտանիքների անդամները: Նա նշել է, որ 100 տարի անց դեռևս Թուրքիայի իշխանությունից արդարություն են սպասում: Խմբի մեկ այլ անդամ Նենսի Գրիգորյանի համոզմամբ՝ հանցագործության վայրում ցեղասպանության զոհերի հիշատակումը մեծ իմաստ է պարունակում: Ըստ նրա՝ դա մեծ հարված կլինի Ստամբուլում հայերի ներկայության ժխտողականությանը և ոչնչացմանը:

Իսկ ահա թուրքական կազմակերպության ներկայացուցիչը Լևենթ Շենսեվերը հետևյալ հայտարարությունն է արել. «Որպես թուրքեր ցանկանում ենք քննարկել մեր հողերի ամենահին ազգերից մեկի՝ հայերի ցեղասպանության թեման և ավելի ընդլայնել քննարկման ասպարեզը: Եթե անգամ Թուրքիայի կառավարությունը դեռևս պատրաստ չէ  առերեսվելու անցյալի հետ, մենք՝ Թուրքիայի քաղաքացիներս, պատրաստ ենք և ուզում ենք դա ցույց տալ աշխարհին:»

Ermenihaber.am


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}