• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 20:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական14:32, 12 Դեկտեմբեր 2014

Zaman. «Թուրքիայի միակ հայկական գյուղը»

Zaman. «Թուրքիայի միակ հայկական գյուղը»

Թուրքական «Զաման» թերթի հոդվածագիր Սևըմ Շենթուրքը «Թուրքիայի միակ հայկական գյուղը» վերնագրով հոդվածում անդրադարձել է Թուրքիայի տարածքում այժմ գոյություն ունեցող միակ հայկական գյուղի` Վաքըֆլըի պատմությանը, կենցաղին ու բնակչությանը: Հոդվածը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Այնտեղ՝ հեռվում, մի գյուղ կա: Այդ գյուղը Թուրքիայի միակ հայկական գյուղն է: Հաթայի նահանգի Սամանդաղ գավառի կազմում է: Առանց քիմիական նյութերի գյուղատնտեսություն ունի. օրգանիկ մթերք է արտադրում: Պատմության ակունքներից եկող և թերևս էությունը չփոխած միակ հայկական գյուղն է Թուրքիայում: Դարավոր ծառերի ներքո, Մուսա լեռան ստորոտի այդ փոքրիկ, մաքրամաքուր գյուղի անունն է Վաքըֆլը: Գյուղի պատմությունը շատ հին է: Դուք ասեք 2-3 հազար տարի, որոշ աղբյուրներ էլ՝ 1800-1900: Գյուղի շինությունները արտացոլում են բնակիչների մշակույթն ու հավատքը: Այդպիսի շինություն է 19-րդ դարից մնացած և 1997-ին վերակառուցված գյուղի եկեղեցին: Գյուղի վերջում գտնվող գերեզմանոցն էլ գալիս է ապացուցելու, որ այստեղ դարեր ի վեր միայն հայեր են ապրել: Վաքըֆլը գյուղ կատարած մեր ճամփորդության ընթացքում մեզ ընկերակցող գյուղապետ Պերճ Քարթունը համառոտակի տեղեկություններ էր տալիս գյուղում ապրողների և ընդհանուր բնակչության մասին:

Գյուղը 1940-ականների սկբին բնակչության թվով ամենամեծն է եղել շրջանում: 60-ականներից սկսած գաղթի հետևանքով բնակչության թիվը նվազեց: 1964-ին արդեն 300 բնակիչ մնացած գյուղն այսօր 100-ից հոգուց էլ պակաս բնակիչ ունի:

Նախկինում Մարիամ Աստվածածնի տոնի օրերին տարբեր տեղեր տեղափոխված Վաքըֆլըի բնակիչները կրկին հավաքվում էին գյուղում: Այդ օրերին գյուղում գտնվողների թիվը հասնում էր 1000-ի: Այսօր էլ շատ վաքըֆլեցիներ իրենց արձակուրդներն ու ազատ օրերը գյուղում են անցկացնում: Հենց եկեղեցու դիմաց է գտնվում է Օհաննես Սիլահլըի տունը, ով աշխատում է Իսքենդերոնում, սակայն շաբաթվա հանգստյան օրերն անցկացնում է գյուղում:

Մինչև 1938 թվականը Մուսա լեռան ստորոտներին Վաքըֆլըին ընկերակցող ևս 6 հայկական գյուղեր կային: Սակայն 1-ին համաշխարհային պատերազմին հաջորդած իրադարձությունների հետևանքով և 1938-ին ֆրանսիայի կողմից շրջանը Թուրքիային հետ վերադարձնելու հետ մեկտեղ սկսվեց տեղի հայերի գաղթը, որոնց մեծ մասն ապաստանեց հարևան Սիրիայում: Այս գյուղից էլ գնացողներ եղան, սակայն մեծամասնությունը մնալու որոշում կայացրեց: Գյուղից հրաժարվել չցանկացող հայերը տասնամյակներով մնացին իրենց հողերում:

Այսօր Վաքըֆլըն օրգանական մրգեր աճեցնող միակ գյուղն է Թուրքիայում: Գյուղում գրեթե չկա մեկը, ով չունենա իր այգին: Ամենուր նարնջի ու մանդարինի ծառեր են: 650 դյոնում տարածքի վրա օրգանական գյուղատնտեսություն է կազմակերպվում: 2004-ին նույնիսկ 1 մլն եվրոյի չափ արտահանման օգուտ են բերել երկրին: Սակայն գործերն այլևս առաջվա պես չեն ընթանում, քանզի գնորդներ չեն գտնում: Գտնվածներն էլ չափազանց էժան են գնում: Այդ պատճառով վերջին տարիներին դադարել են վկայական գնել (օրգանական արտադրանքի համար):

Ermenihaber.am

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}