Հասարակական08:47, 18 Դեկտեմբեր 2014
Թուրք պատգամավոր. «Կիպրոսում թուրքերից բացի հույներն ու հայերն էլ են տառապել»
Հյուսիսային
Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության խորհրդարանում թուրք պատգամավորներից Դողուշ Դերյայի ելույթը առաջացրել է գործընկերների զայրույթը: Ըստ թուրքական «Գունջել 58» լրատվական կայքի՝ Դերյան հայտարարել էր,
որ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է առերեսվել անցյալի հետ և որ պատերազմներում հաղթողներ չեն լինում: «Կիպրոսում ապրող թուրքերից բացի ուրիշներն էլ են տառապել: Կիպրոսցի հույները, հայերն
ու մարիոնիտները նույնպես անօթևան են մնացել, կորուստներ կրել,
բռնությունների ենթարկվել»,-ասել էր Դերյան:
Որոշ
պատգամավորներ բողոքել են Դերյայի դեմ՝ նշելով, թե անընդունելի է թուրք
զինվորին «բռնաբարող, բռնարար» արտահայտություններով բնորոշում տալը: Մեկ
այլ պատգամավոր Զորլու Թյորեն պահանջել է անմիջապես ներողություն խնդրել , սակայն Դերյան հրաժարվել է: Վերջինս նաև ոստիկանություն բողոք
է ներկայացրել այն անձանց դեմ, ովքեր սպառնացել
են իրեն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |