Հասարակական08:00, 24 Փետրվար 2015
Թուրք ազգայնականները շնորհավորում են հայերից ազատվելու 100-րդ տարին
Թուրքիայում երիտասարդ ազգայանկանները, Խոջալուի դեպքերը որպես պատրվակ օգտագործելով, բողոքի ակցիա էին կազմակերպել Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում: Թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ բողոքի ակցիան վերածվել է շովինիստական ցույցի, որի ընթացքում ռասիստական արտահայտություններ են հնչեցվել հայ և քուրդ ժողովուրդների հասցեին:
«Genç Atsızlar» խումբն էլ հայերից ազատվելու համար շնորհավորական պաստառ է բացել , որի վրա գրված է եղել. «Շնորհավոր մեր հայրենիքը հայերից մաքրելու 100-րդ տարին: Հպարտ ենք մեր փառավոր նախնիներով»: Նման պաստառներ հայտնվել են Մուղլա, Մանիսա, Օրդու քաղաքներում:
Ըստ աղբյուրի՝ այս պաստառները սոցցանցերում որոշ օգտատերերի կողմից մեկնաբանվել են, որպես խոստովանություն առ այն, որ 1915 թվականին տեղի են ունեցել էթնիկ զտումներ և իրականացվել է ցեղասպանություն:
Ermenihaber.am
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |