Հասարակական08:07, 06 Մարտ 2015
«Բողազիչի» համալսարանի ուսանողները բոյկոտել են Հայոց ցեղասպանությունը ժխտող միջոցառումը
Թուրքիայի Ստամբուլ քաղաքի «Բողազիչի» համալսարանի ուսանողները, հետևելով «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDK) կոչին, բոյկոտել են Հայոց ցեղասպանությունը ժխտող մի միջոցառում, որը կազմակերպվել է «Քեմալիստական գաղափարախոսության ակումբ»-ի կողմից:
«Բռնագաղթի 100-րդ տարին» խորագրով միջոցառման ժամանակ, ըստ թուրքական «Էթհա» լրատվակայքի, ուսանողները մուտք են գործեl սրահ և իրենց բողոքն արտահայտել: Բացի այդ նրանք ցուցապաստառներ են փակցրել պատերին հետևյալ գրություններով` «Ոչ թե տեղահանություն, այլ ցեղասպանություն», «Առերեսվեք Հրանտի հետ, առերեսվեք ցեղասպանության հետ»:
Բողոքի միջոցառման մասնակիցները տարածել են հայտարարություն, որտեղ մասնավորապես մեջբերվել են Հրանտ Դինքի «Այս հողերում 4 հազար տարի ապրած ժողովուրդն այլևս չկա» հայտնի խոսքերը: Հիշեցվում է Դինքի, ինչպես նաև Սամաթիա թաղամասում հայ կանանց սպանությունների մասին և նշվում, որ սիստեմատիկ կերպով ցեղասպանությունը մինչև օրս շարունակվում է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |