Հասարակական13:43, 09 Մարտ 2015
Թուրքիայի քաղաքացին ազատվել է աշխատանքից` Էրդողանին և Դավութօղլուին քննադատող ֆեյսբուքյան գրառման համար

Թուրքիայի քաղաքացի մի բուժաշխատող ազատվել է աշխատանքից` ֆեյսբուք սոցիալական ցանցում կատարած իր հրապարակումներում երկրի նախագահին ու վարչապետին քննադատելու համար:
Թուրքական «evrensel.net» լրատվակայքի համաձայն` Չանաքքալեի նահանգապետարանի Հանրային առողջության վարչությունը տեղեկություն է ստացել Չանաքքալեի մի բժշկական ընկերության սանիտարական մաքրության ծառայության աշխատակցուհի Ա.Ս.-ի վերոհիշյալ գրառումներ մասին, ինչի հիման վրա նահանգապետարանը պաշտոնական գրություն է ուղարկել բժշկական ընկերությանը` «անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու» պահանջով: Գրությամբ, որի վրա եղել է «գաղտնի» կնիքը, պահանջվել է գործել Թուրքիայի Աշխատանքային օրենսգրքի համաձայն և կայացված որոշման մասին գրավոր տեղեկացնել նահանգապետարանին: Նամակին կից ուղարկվել են նաև Ա.Ս. ֆեյսբուքյան հրապարակումների պատճենները:
Այս գրությունը ստանալուց հետո բժշկական ընկերությունն աշխատանքից հեռացրել է քաղաքացուհուն և համապատասխան իրավաբանական աջակցության համար դիմել է փաստաբան Մեհմեթ Բյուլենթ Օթկյունին: Սակայն փաստաբանը չի ցանկացել օժանդակել ընկերությանը` ընդգծելով, որ ընկերության կայացրած որոշումը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական հռչակագրի` խոսքի ազատության դրույթին, ինչպես նաև`Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` նմանատիպ դատական գործերում կայացրած որոշումներին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |