Հասարակական07:40, 09 Մարտ 2015
Ստամբուլում ֆեմինիստուհիները բողոքի ակցիա են անցկացրել

Ստամբուլում մարտի 8-ին ֆեմինիստուհիները բողոքի քայլերթ են անցկացրել: Կենտրոնական Թաքսիմ հրապարակում հավաքված մոտ 5.000 կանայք, պաստառներ պարզելով ու վանկարկումներ հնչեցնելով, քայլերթի են դուրս եկել հետիոտնային Իսթիքլալ պողոտա: Այս մասին հայտնում է «CNNTurk» լրատվական ծառայությունը:
Ցուցարարները ձեռքներին կրել են «Մենք ենք մեր մարմնի, կյանքի, որոշման տերը», «Ոչ տղամարդու բռնությանը, ոչ տղամարդու գերիխանությանը» և նմանատիպ այլ գրություններով պաստառներ:
Ֆեմինիստուհիները քայլերթի ավարտին ցանկացել են Թաքսիմ հրապարակում հայտարարությամբ հանդես գալ , սակայն ոստիկանները խոչընդոտել են, ինչի հետևանքով կարճատև անկարգություններ են տեղի ունեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |