Հասարակական14:04, 10 Մարտ 2015
Թուրք երգիչը բերման է ենթարկվել Դավութօղլուին Twitter-ում քննադատելու համար

Թուրք երգիչ, արվեստագետ Աթիլլա Թաշը բերման է ենթարկվել Ստամբուլի «Յեշիլքյոյ» ոստիկանական բաժանմունք Twitter սոցիալական կայքում երկրի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին քննադատելու համար: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» թերթի կայքը, ցուցմունք տալուց հետո երգիչն ազատ է արձակվել:
Թաշը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում է բողոք ներկայացնել Թուրքիայի Սահմանադրական դատարան, եթե արդյունքի չհասնի, կդիմի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
Ազատ արձակվելուց հետո թուրք երգիչն իր թվիթերյան էջում հետևյալ գրառումն է կտարել. «Ինձ համար մեծ պատիվ է ձերբակալված լինել իմ արտահայտած մտքերի համար: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ճակատս բաց է, երեսս` պարզ»
Նա Դավութօղլուի բողոքների հիման վրա թուրքական դատարանը Թաշի կատարած երգիծական բնույթի քննադատական գրառումները արգելափակել էր: Բայց ինչպես Թաշն է պնդում, անգամ այդ միջոցով չեն կարողացել իրեն լռեցնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |