• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 10:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական11:40, 20 Մարտ 2015

Թուրքիաբնակ հայ ակտիվիստուհի. «Մեջլիսում հայ պատգամավորի բացակայությունը երկրի համար ամոթալի փաստ է»

Թուրքիաբնակ հայ ակտիվիստուհի. «Մեջլիսում հայ պատգամավորի բացակայությունը երկրի համար ամոթալի փաստ է»

Թուրքիայի հայկական «Նոր զարթոնք» կազմակերպությունը «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ- HDP) կողմից պատգամավորի թեկնածու է առաջադրել հայ ակտիվիստուհի Ֆիլոր Ուլուքին:

Ըստ «demokrathaber.com» լրատվակայքի՝  Ստամբուլում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ Ուլուքը հայտարարել է.«Ես ԺԴԿ-ում եմ, որպեսզի ոչ թե պարզապես հայերի ներկայացուցիչը լինեմ, այլ որպեսզի նպաստեմ այնպիսի քաղաքականության ստեղծմանը, որտեղ հայերն անձամբ իրենց խոսքի իրավունքը կունենան»:

Ուլուքն ընդգծել է, որ խորհրդարանում ներկայացուցիչ չունենալը հայերի համար երկար տարիներ ի վեր ձգվող խնդիր է, ինչի պատճառով հայկական համայնքի պահանջներն ու սպասելիքները անմիջականորեն չեն արտահայտվում, մի շարք հրատապ հարցեր շարունակաբար անտեսվում են և ժամանակի հետ ավելի բարդանում:

«Երկրի պատմության համար ամոթալի է այն փաստը, որ այս հողերում շուրջ հինգ հազար տարվա պատմություն ունեցող մի ազգ շուրջ 55 տարի քաղաքական ներկայացուցիչ չունի: Պատգամավորի իմ թեկնածությունն առաջադրելուս պատճառներից մեկն այն հանգամանքն է, որ ես ողջ կյանքիս ընթացքում որևէ հայ պատգամավոր չեմ տեսել այն երկրում, որտեղ որպես հայ քաղաքացի հարկեր եմ վճարում և կիրառում ընտրության իմ իրավունքը», -նշել է ԺԴԿ անդամ հայուհին:

Ուլուքը նաև նշել է, որ  խորհրդարանում պատգամավորի հայ թեկնածուներ առաջադրելու շնորհիվ  ԺԴԿ-ն թուրքիաբնակ հայերի հաշվին ընտրողների քանակի զգալի աճ կարող է գրանցել: Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի հայ թեկնածուն հացաստիացրել է, որ ընտրվելու դեպքում շարունակելու է պայքարել ոչ միայն Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների և խնդիրների, այլև կանանց նկատմամբ բռնությունների և կանանց իրավունքների սահմանափակումների դեմ:

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ: Թուրքիայի ազգային մեծ ժողովը (ԹԱՄԺ-TBMM) միապալատ խորհրդարան է՝ 550 անդամներով: Խորհրդարան անցնելու նվազագույն շեմը 10 տոկոս է: 2007թ. սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեկ գումարման խորհրդարանի գործունեության ժամկետը 5-ից կրճատվեց 4 տարվա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում
15:23, 19 սեպ
Հերթական անգամ չեղարկվել է իրանցի երաժիշտ Նամջուի համերգը Թուրքիայում

«Այս համերգային շրջագայությունը չեղարկվել է բարձրաստիճան պաշտոնյանների հրահանգով»,- նշել է երաժիշտը։

Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է  (ֆոտո)
14:26, 17 սեպ
Աշխարհի ամենանեղ փողոցը Թուրքիայում է (ֆոտո)

Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։

Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները
17:21, 16 սեպ
Թուրքիայի աղքատության քարտեզը. ամենախեղճ քաղաքները

Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}